Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/1896/04/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս +37410 494811 337

04.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ


ՀՀ, ք.Երևան, 0026, Գ.Նժդեհի 23, հեռ. (+ 37410) 49-48-11 (337), qagh-veraqnnich@court.am


№ ԴԴԱ-2 - _____________
«___» ___________ 2024թ.

Կոնստանտին Գարիի Օրբելյանին
(ք. Երևան, Սարյան 12, 3-րդ հարկ, 1-ին գրասենյակ)


Սնանկության գործի համարը` ՍնԴ/1896/04/20:
Կողմերը և պահանջը` ըստ դիմումի Կոնստանտին Գարիի Օրբելյանի` Գագիկ Վլադիմիրի Մարտիրոսյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, «Վրիպակն ուղղելու մասին» 26.12.2023թ. որոշման դեմ:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ (հիմք` 11.03.2024 թվականի որոշումը):

Ի գիտություն` Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` սկսած վերաքննիչ բողոքի պատճենը ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուն հաջորդող 5-րդ օրը (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ):


Առդիր՝ որոշումը` 2 էջից:


Դատավորի օգնական՝ Լ. Սաֆարյան







ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Սնանկության գործ թիվ ՍնԴ/1896/04/20


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


11.03.2024թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան), նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով թիվ ՍնԴ/1896/04/20 սնանկության գործով ՀՀ սնանկության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) «Վրիպակն ուղղելու մասին» 26.12.2023թ. որոշման դեմ պարտապան Գագիկ Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանը (նախագահությամբ դատավոր Ա. Խաչատրյանի), քննության առնելով թիվ ՍնԴ/1896/04/20 սնանկության գործով Դատարանի «Պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված գույքը, որպես սեփականություն, պարտատիրոջը հանձնելու մասին» 01.12.2023թ. որոշումը, 26.12.2023թ. որոշում է կայացրել դատական ակտում թույլ տրված վրիպակն ուղղելու մասին:
Վերոնշյալ որոշման դեմ պարտապան Գագիկ Մարտիրոսյանի 22.01.2024թ. ներկայացրած վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 12.02.2024թ. որոշմամբ վերադարձվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով՝ նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերի, 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված կանոնների խախտման պատճառաբանությամբ: Բողոք ներկայացրած անձը նշված որոշումը ստացել է 28.02.2024թ.:
01.03.2024թ. վերաքննիչ բողոքը ներկայացվել է կրկին, դատավորին է հանձնվել 05.03.2024թ.:
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ բողոք ներկայացրած անձը վերացրել է բողոքում թույլ տրված խախտումը:
Ուսումնասիրելով վերաքննիչ բողոքը և դրան կցված փաստաթղթերը՝ Վերաքննիչ դատարանը եզրակացնում է, որ բողոքի ընդունումը մերժելու հիմքեր առկա չեն, հետևաբար վերաքննիչ բողոքը ենթակա է վարույթ ընդունելու:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ, 382-րդ հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՍնԴ/1896/04/20 սնանկության գործով Դատարանի՝ «Վրիպակն ուղղելու մասին» 26.12.2023թ. որոշման դեմ պարտապան Գագիկ Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 494811 337

Էլ. փոստ`