Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԿԴ/0020/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
«21» մարտի 2024թ.

Ազատ Բաբկենի Մելքոնյանին
(հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արհեստավորների 23/1)

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Լ. Սաղոյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/0020/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Երևան համայնքի ընդդեմ Ազատ Մելքոնյանի, երրորդ անձ՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ գումարի բռնագանձման, պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, հողամասը Երևան համայնքին վերադարձնելուն պարտավորեցնելու և որպես հետևանք՝ իրավունքի գրանցումը դադարեցնելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Ազատ Մելքոնյանի ընդդեմ Երևան համայնքի, երրորդ անձ՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Թիվ ԵԿԴ/0020/02/18 քաղաքացիական գործով սահմանել, որ սկզբնական հայցով գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, դրանք են՝
1)Երևանի քաղաքապետարանի և Գրիգոր Զաքարյանի միջև Երևան քաղաք, Բագրատունյաց փողոց 12/3 հասցեում գտնվող 10քմ մակերեսով հողամասի հետ կապված կառուցապատման իրավահարաբերությունների առկայության, օրենքով սահմանված կարգով պայմանագիր կնքված լինելու, նշված հողամասը վերջինիս տրամադրված լինելու, ինչպես նաև Գրիգոր Զաքարյանի կառուցապատման իրավունքը գրանցված լինելու փաստը,
2)Գրիգոր Զաքարյանի և Ազատ Մելքոնյանի միջև 03.09.2015թ. կնքված նվիրատվության պայմանագրով Երևան քաղաք, Բագրատունյաց փողոց 12/3 հասցեում գտնվող 10քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը ձեռք բերած լինելու և Ազատ Մելքոնյանի կառուցապատման իրավունքը գրանցված լինելու փաստը,
3)Ազատ Մելքոնյանի մոտ Երևան համայնքին կառուցապատման վճար վճարելու պարտավորության առկայության փաստը,
4) Ազատ Մելքոնյանի կողմից կառուցապատման վճարը սահմանված կարգով և ժամկետներում՝ պատշաճ կարգով և ամբողջությամբ Երևան համայնքին վճարված չլինելու և դրա արդյունքում կառուցապատման վճարի գծով վերջինիս պարտքն ընդհանուր 14.301 ՀՀ դրամ կազմելու փաստը,
5) Երևան համայնքին կողմից պատասխանող Ազատ Մելքոնյանին նախապես պայմանագրի լուծման առաջարկ ներկայացված լինելու փաստը:
6) Ազատ Մելքոնյանի կողմից կառուցապատման վճարը վճարելու պարտավորությունը մեղքի բացակայությամբ խախտելու փաստը:
Սահմանել, որ սկզբնական հայցի մասով անվիճելի փաստեր են 1-3-րդ փաստերը, իսկ ապացուցման ենթակա փաստերն են` 4-6-րդ կետերում նշված փաստերը, որոնցից 4-րդ և 5-րդ կետերում նշված փաստի ապացուցման պարտականությունը կրում է Երևանի քաղաքապետարանը, իսկ 6-րդ կետում նշված փաստի ապացուցման պարտականությունը՝ Ազատ Մելքոնյանը:
Հակընդդեմ հայցի մասով գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերն են՝
1) Երևան համայնքի և Գրիգոր Զաքարյանի միջև 14.01.2013 թվականին կնքված պայմանագրով նախատեսված կառուցապատման իրականացման համար Ազատ Մելքոնյանին նոր շինարարական թույլտվություն տրամադրելու պարտավորության առկայության փաստը,
2) Երևան համայնքի կողմից Ազատ Մելքոնյանի հետ նոր կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի կնքման պարտադիր լինելու և վերջինիս կողմից այն կնքելուց խուսափելու փաստերը:
Սահմանել, որ հակընդդեմ հայցի մասով ապացուցման ոչ ենթակա փաստեր չկան, իսկ 1-ին և 2-րդ փաստերը ենթակա են ապացուցման Ազատ Մելքոնյանի կողմից:
Պատասխանող կողմը (սկզբնական և հակընդդեմ հայցերի մասով) կարող է ապացուցել վերը նշված փաստերի հակառակ փաստերը՝ ելնելով առարկություններում վկայակոչված հակափաստարկներից:
2. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ դատարան ներկայացնելու համար ժամկետ սահմանել մինչև 08.04.2024 թվականի նախնական դատական նիստը ներառյալ:
3. Թիվ ԵԿԴ/0020/02/18 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի ապրիլի 08-ին, ժամը՝ 11:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրում (հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Հալաբյան 41ա):
Ծանոթություն:
Միաժամանակ հայտնվում է, որ դատական նիստին չներկայանալու դեպքում գործի քննությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման ուժով տեղի կունենա Ձեր բացակայությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ։
Հետևաբար նշանակված դատական նիստին Ձեր անհարգելի բացակայությունը հիմք է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի իրավակարգավորման ուժով հակընդդեմ հայցն առանց քննության թողնելու համար։
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13 (436)

Էլ. փոստ`