Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ Գործ թիվ ՎԴ6/0087/05/20 ՈՐՈՇՈՒՄ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ‹‹05›› մարտի 2024թ. ք. Երևան

06.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հայաստանի հանրապետության վարչական դատարանը՝

նախագահությամբ՝ դատավոր Ա. Ղազարյանի,
քարտուղարությամբ՝ Հ. Պապիկյանի,

քննելով թիվ ՎԴ6/0087/05/20 վարչական գործը և քննության առնելով այն դատաքննության նշանակելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
ՀՀ վարչական դատարանի դատավոր Ա. Ալավերդյանի վարույթում է գտնվել վարչական գործն ըստ հայցի Երջանիկ Շալիկոյի Պետրոսյանի՝ ընդդեմ ՀՀ Լոռու մարզի Լեռնանցք համայնքի ղեկավարի, երրորդ անձ ՀՀ Լոռու մարզպետարան, ՀՀ քաղաքաշինության կոմիտե, ՀՀ աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքներին բնակարանների հատկացման հարցերով հանձնաժողով, Ալինա Ալբերտի Պետրոսյան, Րինա Երջանիկի Պետրոսյան, Դվին Երջանիկի Պետրոսյան՝ ՀՀ Լոռու մարզի Լեռնանցք համայնքի ղեկավարի 2008 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում (կապված առանց պատշաճ վարչարարության և ընդունված վարչական ակտի հայցվորի ընտանիքին հաշվառումից հանելու և դեկտեմբերի 15-ի հերթացուցակում չհաշվառելու հետ) ցուցաբերած անգործությունն ոչ իրավաչափ ճանաչելու, Լեռնանցք համայնքի ղեկավարի 13.04.2020թ.-ի թիվ 16 որոշումն անվավեր ճանաչելու և հայցվորի ընտանիքին Լեռնանցք համայնքի՝ աղետի հետևանքով անօթևան մնացած անձանց հերթացուցակում հաշվառման վերցնելու մասին բարենպաստ վարչական ակտ կայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Ալավերդյան) 12.05.2020թ.-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
ԲԴԽ-21-Ո-31 18.02.2022թ.-ի որոշմամբ դադարեցվել են դատավոր Ա. Ալավերդյանի՝ ՀՀ վարչական դատարանի (Վանաձորի նստավայր) դատավորի լիազորությունները, և գործի հետագա ընթացքն ապահովելու նպատակով այն վերամակագրվել է դատավոր Ա. Ղազարյանին:
ՀՀ վարչական դատարանի 07.04.2022թ.-ի /դատավոր Ա. Ղազարյան/ որոշմամբ գործը ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ:
Դատարանի 11.11.2022թ.-ի որոշմամբ գործով պատասխանող ՀՀ Լոռու մարզի Լեռնանցք համայնքի ղեկավարը փոխարինվել է իրավահաջորդով՝ Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարով:
Գործով կայացել են նախնական դատական նիստեր:
‹‹ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի›› 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. ‹‹1.Վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին››:
Գործով կայացած նախնական դատական նիստերի ընթացքում կատարելով գործը դատաքննության նախապատրաստելու համար անհրաժեշտ դատավարական գործողությունները՝ դատարանը գործը համարում է դատաքննությանը նախապատրաստված և գտնում է, որ պետք է նշանակել դատաքննություն:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ‹‹ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի›› 90-րդ հոդվածով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
Թիվ ՎԴ6/0087/05/20 վարչական գործն ըստ հայցի Երջանիկ Պետրոսյանի՝ ընդդեմ ՀՀ Լոռու մարզի Լեռնանցք համայնքի ղեկավարի /իրավահաջորդ՝ Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավար/, երրորդ անձ ՀՀ Լոռու մարզպետարան, ՀՀ քաղաքաշինության կոմիտե, ՀՀ աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքներին բնակարանների հատկացման հարցերով հանձնաժողով, Ալինա Ալբերտի Պետրոսյան, Րինա Երջանիկի Պետրոսյան, Դվին Երջանիկի Պետրոսյան՝ ՀՀ Լոռու մարզի Լեռնանցք համայնքի ղեկավարի 2008 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում (կապված առանց պատշաճ վարչարարության և ընդունված վարչական ակտի հայցվորի ընտանիքին հաշվառումից հանելու և դեկտեմբերի 15-ի հերթացուցակում չհաշվառելու հետ) ցուցաբերած անգործությունն ոչ իրավաչափ ճանաչելու, Լեռնանցք համայնքի ղեկավարի 13.04.2020թ.-ի թիվ 16 որոշումն անվավեր ճանաչելու և հայցվորի ընտանիքին Լեռնանցք համայնքի՝ աղետի հետևանքով անօթևան մնացած անձանց հերթացուցակում հաշվառման վերցնելու մասին բարենպաստ վարչական ակտ կայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին, նշանակել դատաքննության 2024 թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը 12:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23) թիվ 15 դատական նիստերի դահլիճում:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:

ԴԱՏԱՎՈՐ ԱՐԳԻՇՏԻ ՂԱԶԱՐՅԱՆ

ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռախոս + (37410) 49 48 07 /223, 201/

՚11ՙ մարտի 2024թ.
N ԴԴ-9 /24

Երրորդ անձ՝ Ալինա Ալբերտի Պետրոսյանին
/հասցե՝ Լոռու մարզ, գ. Լեռնանցք/

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի համաձայն ուղարկվում է ՀՀ վարչական դատարանի 05.03.2024թ. որոշումը՝ գործը /ՎԴ6/0087/05/20 դատաքննության նշանակելու մասին՝ ՚2ՙ թերթից:
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Դատավորի գործավար Ռ. Խաչատրյան

ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռախոս + (37410) 49 48 07 /223, 201/

՚11ՙ մարտի 2024թ.
N ԴԴ-9 /24

Երրորդ անձ՝ Րինա Երջանիկի Պետրոսյանին

Երրորդ անձ՝ Դվին Երջանիկի Պետրոսյանին

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010 49 48 07 /223, 201/

Էլ. փոստ`