Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/5716/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

06.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



Անահիտ Անդրեասյանին
/հասցե՝ Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գեղի, Ց. Խաչատրյան փողոց,
3-րդ նրբանցք, 29 տուն/

Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան, որպես երրորդ անձ, վարչական գործով ըստ հայցի Հովհաննես Անդրեասյանի՝ ընդդեմ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքապետարանի /իրավահաջորդ՝ Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնք/, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտե, Գրիգոր Սերգեյի Անդրեասյան, Անահիտ Յաշայի Անդրեասյան՝ Կոտայքի մարզի Նոր-Գեղի համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 26.04.1991թ.-ի թիվ 9 որոշումը մասնակի՝ Գրիգոր Սերգեյի Անդրեասյանի և Անահիտ Յաշայի Անդրեասյանի մասով, անվավեր ճանաչելու, որպես հետևանք վերը նշված որոշման հիման վրա Գրիգոր Սերգեյի Անդրեասյանի և Անահիտ Յաշայի Անդրեասյանի 07-048-0085-0017, 07-048-0231-0009, 07-0048-0222-0004 և 07-048-0226-0010 կադաստրային ծածկագրերը կրող հողամասերի 1/4-ական բաժինների /յուրաքանչյուր հողի մասով՝ ընդհանուր 2/4 բաժին/ նկատմամբ վերջիններիս անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու և, որպես հետևանք, վերը նշված կադաստրային ծածկագրերը կրող հողամասերից յուրաքանչյուրի 2/4 բաժնի նկատմամբ Սերգեյ Գրիգորի Անդրեասյանի և Մաշա Խաչատուրի Ստեփանյանի սեփականության իրավունքը ճանաչելու և վերը նշված հողամասերից յուրաքանչյուրի 2/4 բաժնի մասերով Հովհաննես Սերգեյի Անդրեասյանին որպես ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին /դատավոր Ա. Ղազարյան/:
Դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերի 11-ին, ժամը 10:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում՝՝ ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 15 դատական նիստերի դահլիճ:
/Ներկայանալ անձը և լիազորությունները հավաստող փաստաթղթերով/:

Դատական նիստերի քարտուղար Հ. Պապիկյան

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010 49 48 07 /223, 201/

Էլ. փոստ`