Դատական ծանուցում ՍնԴ/0544/04/24 սնանկության գործով պարտապան՝ «ՎԻՆՇԻՆ» ՍՊ ընկերության տնօրեն` Դիանա Սամվելի Նազարյանին
08.04.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
0065, քաղաք Երևան, Օտյան 53/2
№ՍնԴ/0544/04/24 05.04.2024թ.
ԴԴ-9.2-
«ՎԻՆՇԻՆ» ՍՊԸ-ի
տնօրեն՝ Դիանա Սամվելի Նազարյանին
/քաղաք Երևան, Նոր Արեշ 26 փողոց, 1-ին նրբանցք, տուն 3/
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2024 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ վարույթ է ընդունվել «ՎԻՆՇԻՆ» ՍՊ ընկերությանը (ՀՎՀՀ՝ 07623511, հաշվառման համարը՝ 21.110.1139444, հաշվառման ամսաթիվը՝ 31.07.2020թ., հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, Դիլիջան, 26 Կոմիսարների փողոց, 41/1, բնակարան 8, տնօրեն՝ Դիանա Սամվելի Նազարյան, հասցե՝ քաղաք Երևան, Նոր Արեշ 26 փողոց, 1-ին նրբանցք, տուն 3) սնանկ ճանաչելու պահանջի մասին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը 22.02.2024թ. որոշումը` դիմումը վարույթ ընդունելու մասին և դիմումը կից փաստաթղթերի պատճեններով ուղարկել է «ՎԻՆՇԻՆ» ՍՊ ընկերությանը և ընկերության տնօրեն` Դիանա Սամվելի Նազարյանին՝ դիմողի կողմից համապատասխանաբար որպես պարտապանի հասցեներ նշված՝ ՀՀ Տավուշի մարզ, Դիլիջան, 26 Կոմիսարների փողոց, 41/1 և ք. Երևան, Նոր Արեշ 26 փողոց, 1-ին նրբանցք, տուն 3 հասցեներով, պարտապանին տրամադրելով 15 օրյա ժամկետ` սնանկությունը վիճարկելու համար, սակայն դատարանի կողմից ուղարկված որոշումը և դատավարական մյուս փաստաթղթերը հետ են վերադարձվել փոստային առաքումն իրականացնող ընկերության կողմից «տեղափոխված» պատճառաբանությամբ:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 05.04.2024թ-ի որոշմամբ «ՎԻՆՇԻՆ» ՍՊ ընկերության, ընկերության տնօրենի, գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ
Հասցե` Երվանդ Օտյան 53/2
Հեռ..` 010741850
Էլ. փոստ`