Հա. ԵԴ2/27388/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Սուրիկ Վահանի Բաբայանին ուղղված դատական ծանուցագիր:
08.04.2024
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35
08 ապրիլի 2024թ.
Հա. ԵԴ2/27388/02/23 քաղաքացիական գործով
պատասխանող Սուրիկ Վահանի Բաբայանին
/ք. Երևան, Բաբաջանյան փողոց, 81 շենք, 6 բնակարան/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում գտնվող ըստ հայցի ՀՀ պաշտպանության նախարարության ընդդեմ Սուրիկ Վահանի Բաբայանի և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Վահան Վասակի Բաբայանի, Մարինե Խաչատուրի Բաբայանի և Սյուզաննա Վահանի Բաբայանի՝ ք. Երևան, Բաբաջանյան փողոց, 81 շենք, 6 բնակարան հասցեի անշարժ գույքից Սուրիկ Վահանի Բաբայանի բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ բաժնեմասի առանձնացման անհնարինության կամ դրա դեմ առարկության դեպքում այն հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու և պատասխանողի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին հա. ԵԴ2/27388/02/23 քաղաքացիական գործով 2024թ. ապրիլի 08-ին, ժամը 10:30-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024թ-ի հունիսի 24-ին, ժամը 14:00-ին /դահլիճ N7/, ուստի խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ գործով նշանակված դատական նիստին կամ ապահովել Ձեր ներկայացուցչի պատշաճ ներկայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա
Հեռ..` +374 10 57 66 35
Էլ. փոստ`