Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«9» ապրիլի 2024թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/1826/02/24

09.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ


ՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
/ ՀՀ, Արարատի մարզ, Նոր Խարբերդ 2 փողոց, շենք 3, 2/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Մալվինա Հարությունյան) 25.03.2024թ. որոշմամբ վարույթ է ընդունվել՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ ընդհանուր սեփականության ներքո գտնվող ՀՀ, Արարատի մարզ, գ․Մասիս, Նոր Խարբերդ, 2-րդ փող․, 3 շենք 2 բն․ հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ առանց անհամաչափ վնաս պատճառելու պարտապան Օլյա Նորայրի Սարգսյանին պատկանող 1/4 բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ համատեղ սեփականության մյուս համասեփականատերերի կողմից համապատասխան բաժինները գնելուց հրաժարվելու դեպքում պարտապան Օլյա Նորայրի Սարգսյանին պատկանող 1/4 բաժինը առանձնացնելու` դրա վրա բռնագանձում տարածելու համար, իսկ դրա ակնհայտ աննպատակահարմարության դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու և Օլյա Նորայրի Սարգսյանին պատկանող 1/4 բաժնին համաչափ գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին հայցադիմումը, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:

Հասցե` Հր.Ներսիսյան 10

Հեռ..` 240833

Էլ. փոստ`