Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/6775/05/22 գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.03.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և վարչական գործը դատաքննության նշանակելու մասին» որոշում

09.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

ԱՁ Վահան Բաբայանին
(ՀՀ Արարատի մարզ, գյուղ Գեղանիստ,
16-րդ փող., տուն 25)

Վարչական գործ թիվ ՎԴ/6775/05/22

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«15» մարտի 2024 թվական քաղաք Երևան

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝

նախագահող դատավոր ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ,
դատավոր ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ,
դատավոր ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ,

քննարկելով ըստ հայցի ԱՁ Վահան Բաբայանի ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի՝ Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 13.10.2022 թվականի թիվ 4214462 արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր Արթուր Ծատուրյան) 30.01.2024 թվականի վճռի դեմ Պետական եկամուտների կոմիտեի կողմից բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նշանակելու հարցերը,

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի ԱՁ Վահան Բաբայանի ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի՝ Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 13.10.2022 թվականի թիվ 4214462 արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 30.01.2024 թվականի վճռի դեմ Պետական եկամուտների կոմիտեի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:
2. Սույն գործը դատաքննության նշանակել 04.06.2025 թվականի ժամը 12:10-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (հասցե՝ քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` (+374 10) 29-31-02

Էլ. փոստ`