Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/7881/05/20 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 13.03.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և վարչական գործը դատաքննության նշանակելու մասին» որոշում

09.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Նազարեթ Մնացականյանին
(ք. Երևան, Ա. Ավետիսյան փող., 78շ., 3բն.)


Վարչական գործ թիվ ՎԴ/7881/05/20

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«13» մարտի 2024 թվական քաղաք Երևան

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝

նախագահող դատավոր ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ,
դատավոր ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ,
դատավոր ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ,

քննարկելով ըստ հայցի Հեղինե Զարգարյանի ընդդեմ ՀՀ կառավարության (Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), երրորդ անձ՝ Գևորգ Եսայանի՝ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի թիվ 140/13 հասցեում գտնվող հողամասն օտարելու մասին Երևանի քաղաքապետի 27.02.2003 թվականի թիվ 369-Ա որոշումը՝ համադրվող 60քմ մակերեսով հողամասի մասով, մասնակի անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ նույն չափով բոլոր պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր Արգիշտի Ղազարյան) 11.12.2023 թվականի վճռի դեմ դատավարության մասնակից չդարձված անձ Նազարեթ Մնացականյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նշանակելու հարցերը,


Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի Հեղինե Զարգարյանի ընդդեմ ՀՀ կառավարության (Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), երրորդ անձ՝ Գևորգ Եսայանի՝ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի թիվ 140/13 հասցեում գտնվող հողամասն օտարելու մասին Երևանի քաղաքապետի 27.02.2003 թվականի թիվ 369-Ա որոշումը՝ համադրվող 60քմ մակերեսով հողամասի մասով, մասնակի անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ նույն չափով բոլոր պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 11.12.2023 թվականի վճռի դեմ դատավարության մասնակից չդարձված անձ Նազարեթ Մնացականյանի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:
2. Սույն գործը դատաքննության նշանակել 04.06.2025 թվականի ժամը 12:10-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (հասցե՝ քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:


ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` (+374 10) 29-31-02

Էլ. փոստ`