Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/3250/05/20 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.03.2024 թվականի «Վարչական գործը վարույթ ընդունելու և դատաքննության նշանակելու մասին» որոշում

09.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Արթուր Ստեփանյանին
(ք. Երևան, Խաղաղ Դոնի փող., 5շ., 61բն.)


Վարչական գործ թիվ ՎԴ/3250/05/20

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ
ԵՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«15» մարտի 2024 թվական քաղաք Երևան

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝

նախագահող դատավոր ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ,
դատավոր ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ,
դատավոր ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ,

քննարկելով ըստ հայցի Արթուր Ստեփանյանի ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի՝ Պետական եկամուտների կոմիտեի 14.02.2020 թվականի թիվ 1333-Ա և 07.04.2020 թվականի թիվ 040304/2 որոշումները, Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 08.05.2020 թվականի թիվ 30/1 որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործը վարույթ ընդունելու և դատաքննության նշանակելու հարցերը,

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի Արթուր Ստեփանյանի ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի՝ Պետական եկամուտների կոմիտեի 14.02.2020 թվականի թիվ 1333-Ա և 07.04.2020 թվականի թիվ 040304/2 որոշումները, Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 08.05.2020 թվականի թիվ 30/1 որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործն ընդունել վարույթ:
2. Սույն գործը դատաքննության նշանակել 21.05.2024 թվականի ժամը 14:40-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (հասցե՝ քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` (+374 10) 29-31-02

Էլ. փոստ`