Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/1875/05/22 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.03.2024 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և վարչական գործը դատաքննության նշանակելու մասին» որոշում

09.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

«ՎիՔեփիթըլ» ՍՊԸ-ին
(ք. Երևան, Ազատության պող., 1շ., թիվ 3 ոչ բնակելի տարածք)


Վարչական գործ թիվ ՎԴ/1875/05/22

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ ՀԱՐԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ
ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«11» մարտի 2024 թվական քաղաք Երևան

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝

նախագահող դատավոր ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ,
դատավոր ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ,
դատավոր ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ,

քննարկելով ըստ հայցի «ՎիՔեփիթըլ» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ կենտրոնական բանկի՝ պատասխանողին որոշակի գործողություններ կատարելուն, այն է՝ «ՎիՔեփիթըլ» ՍՊԸ-ի թիվ ՆԸ 0017 ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան մինչև թիվ ՎԴ/12847/05/21 վարչական գործով գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը հայցվորին վերադարձնելուն, ինչպես նաև հրապարակվող ներդրումային ընկերությունների ցանկում հայցվոր ընկերության անվանումը վերականգնելուն և բոլոր առնչվող մարմիններին և կազմակերպություններին համապատասխան շրջաբերական ուղարկելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր Գրիգոր Առաքելյան) 24.11.2023 թվականի վճռի դեմ ՀՀ կենտրոնական բանկի կողմից բերված վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նշանակելու հարցերը,

Ո Ր Ո Շ Ե Ց

1. ՀՀ կենտրոնական բանկի կողմից բերված վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել՝ հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը և այն վերականգնել:
2. Ըստ հայցի «ՎիՔեփիթըլ» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ կենտրոնական բանկի՝ պատասխանողին որոշակի գործողություններ կատարելուն, այն է՝ «ՎիՔեփիթըլ» ՍՊԸ-ի թիվ ՆԸ 0017 ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան մինչև թիվ ՎԴ/12847/05/21 վարչական գործով գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը հայցվորին վերադարձնելուն, ինչպես նաև հրապարակվող ներդրումային ընկերությունների ցանկում հայցվոր ընկերության անվանումը վերականգնելուն և բոլոր առնչվող մարմիններին և կազմակերպություններին համապատասխան շրջաբերական ուղարկելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 24.11.2023 թվականի վճռի դեմ ՀՀ կենտրոնական բանկի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:
3. Սույն գործը դատաքննության նշանակել 21.05.2025 թվականի ժամը 14:10-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (հասցե՝ քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:


ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` (+374 10) 29-31-02

Էլ. փոստ`