Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ2/0393/02/24 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում-ծանուցում

10.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Էդգար Սուքիասի Եղիազարյանին
ՀՀ, ք. Երևան, Նորագյուղ 339 տուն

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող
երրորդ անձ Հայկ Սուքիայի Եղիազարյանին
ՀՀ, ք. Երևան, Նորաագյուղ 339 տուն

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող
երրորդ անձ Հասմիկ Հրաչի Կնյազյանին
ՀՀ, ք. Երևան, Նորաագյուղ 339 տուն

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող
երրորդ անձ Մաքսիմ Հրաչի Կնյազյանին
ՀՀ, ք. Երևան, Սիսակյան փողոց, 6 շենք, 12 բնակարան

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ2/0393/02/24 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը:

ԵԴ2/0393/02/24
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.04.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ուսումնասիրելով քաղաքացիական գործն ըստ հայցի Կոնվերս Բանկ փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Էդգար Սուքիասի Եղիազարյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Հայկ Սուքիայի Եղիազարյանի, Հասմիկ Հրաչի Կնյազյանի, Մաքսիմ Հրաչի Կնյազյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Էդգար Սուքիասի Եղիազարյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պատասխանողի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Կոնվերս Բանկ փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Խաչատուր Օհանյանը 22.01.2024 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Էդգար Սուքիասի Եղիազարյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Հայկ Սուքիայի Եղիազարյանի, Հասմիկ Հրաչի Կնյազյանի, Մաքսիմ Հրաչի Կնյազյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Էդգար Սուքիասի Եղիազարյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, դրա անհնարինության կամ մյուս մասնակիցների կողմից բաժինը շուկայական գնով ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պատասխանողի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 23.01.2024 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 24․01․2024 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Պատասխանող Էդգար Սուքիասի Եղիազարյանը, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Հայկ Սուքիայի Եղիազարյանը, Հասմիկ Հրաչի Կնյազյանը 10.02.2024 թվականին ստացել են հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, իսկ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Մաքսիմ Հրաչի Կնյազյանին ուղարկված դատավարական փաստաթղթերը վերադարձվել են դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանող Էդգար Սուքիասի Եղիազարյանը, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Հայկ Սուքիայի Եղիազարյանը, Հասմիկ Հրաչի Կնյազյանը ստացել են, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Մաքսիմ Հրաչի Կնյազյանին հասցեագրված դատական ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո դրա 7-րդ օրը վերջինս համարվել է ծանուցված և այդ ժամկետից հետո երկշաբաթյա ժամկետում հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, ուստի քաղաքացիական գործի դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար գտնում է, որ սահմանված ժամկետում պետք է նշանակել նախնական դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ2/0393/02/24 քաղաքացիական գործով ըստ հայցի Կոնվերս Բանկ փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Էդգար Սուքիասի Եղիազարյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Հայկ Սուքիայի Եղիազարյանի, Հասմիկ Հրաչի Կնյազյանի, Մաքսիմ Հրաչի Կնյազյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Էդգար Սուքիասի Եղիազարյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պատասխանողի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 10.05.2024 թվականին, ժամը 14:45-ին, հրավիրել նախնական դատական նիստ:
2. Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`