Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/0252/02/18 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

11.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեգրքի 95-րդ հոդված


Պատասխանող՝ Խաչատուր Արթուրի Աթաբեկյանին
/ՀՀ, Տավուշի մարզ, գ. Գետահովիտ 6 փողոց, տուն 47/


Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՏԴ/0252/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Խաչատուր Արթուրի Աթաբեկյանի, Սարգիս Տիգրանի Աթաբեկյանի, Գոհար Սերգոյի Սիմոնյանի, Հասմիկ Համլետի Մարգարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որի քննությունը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի ապրիլի 30-ին, ժամը 16:45-ին՝ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում (հասցե՝ ք. Դիլիջան, Շահումյան 15, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցիչը՝ այդ թվում լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Զ. ՈՍԿԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` +374 (268) 2-71-12

Էլ. փոստ`