Թիվ ԵԴ/4410/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցում
12.04.2024
Պատասխանող՝ <<Ինտերստանոկ>> գիտաարտադրական ձեռնարկություն ԲԲ
/ՀՀ, ք.Երևան, Իսակովի 10/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/4410/02/20 քաղաքացիական գործը:
2024թ. մարտի 19-ին, ժամը 11:00-ին կայացած նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024թ. մայիսի 14-ին, ժամը 15:00-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7), և անհրաժեշտ է նշված օրը և ժամին ապահովել ներկայացուցչի մասնակցությունը /անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով և դրանց պատճենով/ վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, ուղարկվում է թիվ ԵԴ/4410/02/20 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2024թ. մարտի 19-ի որոշումը:
Կից՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը 3 թերթից:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա
Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)
Էլ. փոստ`