Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՇԴ3/0989/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
ք. Գյումրի, Անկախության հր. 7, հեռ.` /0312/ 5-01-83, shirak@court.am
ՇԴ-25-Ե-
Գործ ՇԴ3/0989/02/22
<<25>> մարտի 2024թ.

Հայցվոր` Իզաբելա Թումասի Պետրոսյանին
ք.Մարալիկ,
Ձերժինսկի շ. 16, բն 18


ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի համաձայն ուղարկվում է դատաքննություն նշանակելու մասին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և/կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, ով պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ԺԱՄԱԿՈՉՅԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ3/0989/02/22



ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


2024 թվականի մարտի 25-ին, Գյումրի քաղաքում, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Անի Երիջանյանս, քարտուղարությամբ Վ.Մուրադյանի, մասնակցությամբ հայցվոր Արմեն Մարտինի Պետրոսյանի ներկայացուցիչ Ռ.Կոշտոյանի, քննության առնելով Իզաբելա Թումասի Պետրոսյանի, Կարեն Մարտինի Պետրոսյանի, Արմեն Մարտինի Պետրոսյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզի Անի համայնքի՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ համարելու պահանջի մասին թիվ ՇԴ3/0989/02/22 քաղաքացիական գործը,

Պ Ա Ր Զ Ե Ց

19.09.2022 թվականին Իզաբելա Թումասի Պետրոսյանը, Կարեն Մարտինի Պետրոսյանը, Արմեն Մարտինի Պետրոսյանը հայցադիմում են ներկայացրել Դատարան ընդդեմ Շիրակի մարզի Անի համայնքի՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ համարելու պահանջի մասին:
29.09.2022 թվականին Դատարանը /դատավոր Ա.Աթանեսյան/ որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
28.10.2022 թվականին Դատարանը որոշում է կայացրել նախնական դատական նիստ հրավիրելու մասին:
Քաղաքացիական գործը 21.03.2023 թվականին մակագրվել է դատավոր Ա.Երիջանյանիս, աշխատակազմին է հանձնվել 22.03.2023 թվականին:
24.03.2023 թվականին Դատարանը որոշում է կայացրել քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին:
17.04.2023 թվականին Դատարանը որոշում է կայացրել նախնական դատական նիստ նշանակելու մասին:
13.11.2023 թվականին Դատարանը որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:
Դատարանը գտնում է, որ գործը դատաքննության նախապատրաստված է, ուստի պետք է գործը նշանակել դատաքննության:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով`


Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՇԴ3/0989/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Իզաբելա Թումասի Պետրոսյանի, Կարեն Մարտինի Պետրոսյանի, Արմեն Մարտինի Պետրոսյանի ընդդեմ Շիրակի մարզի Անի համայնքի՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ համարելու պահանջի մասին, նշանակել դատաքննության՝ 2024 թվականի մայիսի 20-ին, ժամը 12:30-ին, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7, դահլիճ թիվ 7):
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ԵՐԻՋԱՆՅԱՆ

Հասցե` ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` +37431250183

Էլ. փոստ`