Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/9443/02/21 քաղաքացիական գործով կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում-ծանուցումը

13.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Մարիա Պետիկի Ասատրյանին
ՀՀ, ք. Երևան, Նորագյուղ, տուն 160/4

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/9443/02/21 քաղաքացիական գործով կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:


ԵԴ/9443/02/21
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18.03.2024թ. ք.Երևան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Մարիա Պետիկի Ասատրյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը 11.03.2021 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Մարիա Պետիկի Ասատրյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Իսկանդարյան) 19.03.2021 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Իսկանդարյան) 19.03.2021 թվականի որոշմամբ հայցվորի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարվել է: Դատարանը որոշել է հայցագնի՝ 2.629.001,30 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանող Մարիա Պետիկի Ասատրյանին պատկանող գույքի վրա` բացառությամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում առկա հաշվեհամարների և գրավադրված գույքի:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվելու հիմքով թիվ ԵԴ/9443/02/22 քաղաքացիական գործը 27.04.2022 թվականին մակագրվել և 29.04.2022 թվականին հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 02.05.2022 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.09.2022 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Հայցվոր «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը, դիմելով դատարան, հայտնել է, որ Մարիա Պետիկի Ասատրյանն առաջարկ-դիմում (օֆերտա) է ներկայացրել «Արդշինբանկ» ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ)՝ առաջարկելով վճարային քարտերի վարկավորման կանոններին և պայմաններին համապատասխան՝ իր հետ կնքել հաշվարկային քարտի վարկային (կրեդիտավորման) պայմանագիր, իսկ բանկն ընդունել է (ակցեպտավորել է) առաջարկը՝ 06.08.2019 թվականին տրամադրելով վարկային սահմանաչափը, և կողմերի միջև պայմանագիրը կնքված է համարվել:
Բանկը 06.08.2019 թվականին պատասխանողին տրամադրել է 1.925.350 ՀՀ դրամի չափով վարկային գիծ, տարեկան 0 տոկոսադրույքով, մինչև 70 ամիս մարման ժամկետով:
Վարկավորման կանոնների 4.2 կետով սահմանվել է, որ յուրաքանչյուր վարկատեսակով պարտականությունների չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվության միջոցները սահմանվում են վարկավորման պայմաններով:
Վարկավորման պայմաններով սահմանվել է, որ ժամկետանց վարկային պարտավորությունների գծով տարեկան տոկոսադրույքը կազմում է ժամկետանց վարկի գծով 24 տոկոս:
Վարկային կանոնների 2.1․9․1 կետով սահմանվել է, որ պայմանագրի գործողության ընթացքում վարկառուն պարտավորվում է վարկային պայմանագրի համապատասխան և նշված ժամկետներում վերադարձնել վարկը և վճարել տոկոսները, և վարկավորման պայմաններով սահմանված այլ միջնորդավճարները։
Պատասխանողը նախազգուշացվել է պարտավորությունը կատարելու վերաբերյալ, սակայն պահանջը նրա կողմից չի կատարվել:
Այսպիսով, պատասխանողը թույլ է տվել վարկային պարտավորությունների կետանց, ինչի արդյունքում հաշվեգրվել են տոկոսներ և տույժեր, ինչպես նաև գոյացել են դեբիտորական պարտքեր, և վերջինիս պարտքը բանկին 31.12.2020 թվականի դրությամբ կազմել է 2.629.001,30 ՀՀ դրամ, որից վարկի հիմնական պարտք՝ 1.925.350 ՀՀ դրամ, վճարման ենթակա տոկոսներ՝ 369.541,80 ՀՀ դրամ, չվճարված միջնորդավճարներ՝ 334.109,5 ՀՀ դրամ:
Ելնելով վերոգրյալից և վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 352 րդ, 408-րդ, 881-րդ, 887-րդ հոդվածները՝ հայցվոր «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը դատարանին խնդրել է պատասխանող Մարիա Պետիկի Ասատրյանից հօգուտ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 2.629.001,30 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև բանկի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը:
Խնդրել է նաև հայցադիմումը դատարան հանձնված լինելու օրվան հաջորդող օրվանից սկսած մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ 1.925.350 ՀՀ դրամ վարկի մնացորդին հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ՝ վարկավորման պայմաններով նախատեսված տարեկան 24% տոկոսադրույքով:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասը՝ հայցվորի ներկայացուցիչը խնդրել է վեճը լուծել հայցվոր կողմի բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ, 200-րդ և 213-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/9443/02/21 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի հունիսի 24-ին` ժամը «09:50»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/9443/02/21 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի, որ՝
ա) կողմերի միջև պայմանագրից բխող պարտավորական իրավահարաբերությունների առկայության փաստը,
բ) Պատասխանող Մարիա Պետիկի Ասատրյանի կողմից պարտավորությունների ոչ պատշաճ կատարման և կետանցի առկայության փաստերը,
գ) Մարիա Պետիկի Ասատրյանի՝ պայմանագրից բխող ընդհանուր պարտքը 2.629.001,30 ՀՀ դրամ կազմելու փաստը, որից 1.925.350 ՀՀ դրամ, վճարման ենթակա տոկոսներ՝ 369.541,80 ՀՀ դրամ, չվճարված միջնորդավճարներ՝ 334.109,5 ՀՀ դրամ,
դ) հայցադիմումը դատարան հանձնված լինելու օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ 1.925.350 ՀՀ դրամի նկատմամբ տարեկան 24% տոկոսադրույքով տոկոսների հաշվարկման և բռնագանձման հիմքերի առկայության փաստը:
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի իր պարտավորության՝ սահմանված կարգով պատշաճ կատարված լինելու փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 24.06.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`