Թիվ ԵԴ2/44372/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
15.04.2024
Թիվ ԵԴ/24560/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԴԴԱ - 8.2
Քաղաքացիական գործով պատասխանող
ՙԵրևանի Հիդրոհաղորդակ գործարան՚ ԲԲԸ
/ք. Երևան, Արցախի պողոտա,59 շենք/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ա.Պետրոսյան/ վարույթում գտնվող թիվ ԵԴ2/44372/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Վաչագան Մաքսիմի Մաճկալյան ներկայացուցիչ Սրբուհի Գորոյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ պատասխանող ՙԵրևանի հիդրոհաղորդակ գործարան՚ ԲԲԸ-ի՝ վնասի հատուցման պահանջի մասին, հրավիրվել է նախնական դատական նիստ:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունի նստավայր` ք. Երևան Մ. Խորենացու 162 Ա հասցեում (2-րդ հարկ, թիվ 2 նիստերի դահլիճ) թիվ ԵԴ2/44372/02/23 քաղաքացիական գործով 30.05.2024 թվականին, ժամը 12:40-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni@court.am էլեկտրոնային հասցեով, 010-576-631 (102):
Դատավորի օգնական՝ Լ. Պետրոսյան
Հասցե` ք. Երևան, Խորենացու 162 Ա
Հեռ..` 010576631/102/
Էլ. փոստ`