Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԴ2/0132/02/21 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցում

16.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մ.Ստեփանյան 3/2, հեռ. 0285 5-29-03

Գործ ՍԴ2/0132/02/21
16 Ապրիլի 2024թ.

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ

Պատասխանող՝ Ներսես Ֆելիքսի Ներսիսյանին
ՀՀ, Սյունիքի մարզ, գ․ Գեղանուշ

Թիվ ՍԴ2/0132/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Նունե Մուշեղի Ղազարյանի ընդդեմ Ներսես Ֆելիքսի Ներսիսյանի՝ բռնագանձում տարածելու նպատակով պարտապանի բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի մայիսի 10-ին, ժամը՝ 15։00-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում /ք. Կապան․ Մ․Ստեփանյան 3/2/:
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես պատասխանող։
Անհրաժեշտ է ներկայանալ /ապահովել ներկայացուցչի մասնակցությունը/ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ պարզաբանվում է, որ մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձի կողմից հայցի դեմ չառարկելու կամ հակընդդեմ հայց չներկայացվելու դեպքում գործը կարող է քննվել պարզեցված վարույթի կարգով (ՀՀ քաղ․ դատ․ օր․-ի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ)։
Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Մ․ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`