Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ2/1051/02/24 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԴ2/1051/02/24

Դատական ծանուցագիր


Պատասխանող՝ Տիգրան Արտաշեսի Դանիելյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Ա. Մանթաշյան փողոց, 12 շենք, 23 բնակարան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ դատավոր՝ Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2024 թվականի մարտի 21-ին
ուսումնասիրելով Լիանա Սամվելի Կորեկյանի ընդդեմ Տիգրան Արտաշի Դանիելյանի՝ համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ անհնարինության դեպքում նշված գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և չբռնագանձված ալիմենտային գումարի բռնագանձումը Տիգրան Դանիելյանին պատկանող բաժնեմասի վրա տարածելու պահանջների մասին քաղաքացիական գործը
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
1. Հայցվորը 2024 թվականի փետրվարի 8-ին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողի՝ համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ անհնարինության դեպքում նշված գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և չբռնագանձված ալիմենտային գումարի բռնագանձումը Տիգրան Դանիելյանին պատկանող բաժնեմասի վրա տարածելու պահանջների մասին:
Հայցադիմումը դատավոր Ա. Մուշեղյանին է մակագրվել 2024 թվականի փետրվարի 8-ին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 2024 թվականի փետրվարի 13-ին:
Դատարանի դատավոր՝ Ա. Մուշեղյանիս կողմից 22.02.2024 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Պատասխանողի կողմից Դատարան հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Քննարկվող դեպքում Պատասխանողն «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը ստացել է 11.03.2024 թվականին և վերջինիս կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, իսկ այն ներկայացնելու համար սահմանված ժամկետն ավարտվել է:
Նման պայմաններում դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ և 166-րդ հոդվածներով գտնում է, որ պետք է կայացվի նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ որոշում և այն ուղարկվի գործին մասնակցող անձանց:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. թիվ ԵԴ2/1051/02/24 քաղաքացիական գործով նշանակել նախնական դատական նիստ 2024 թվականի ապրիլի 26-ին ժամը 14:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`