Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵՄԴ/0016/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵՄԴ/0016/02/16

Դատական ծանուցագիր


Սկզբնական հայցով հայցվոր հակընդդեմ հայցով պատասխանող՝
Մարիաննա Եփրեմի Գալստյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Ոսկանյան 63 տուն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2024 թվականի մարտի 26-ին
ուսումնասիրելով ըստ հայցի Մարիաննա Եփրեմի Գալստյանի, Էդգար Եփրեմի Գալստյանի, Գառնիկ Բաբկենի Գալստյանի ընդդեմ Թամարա Աղաբեկի Ղուկասյանի, պատասխանողի կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ` Բաբիկ Սեդրակի Սարոյանի՝ «Գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու» պահանջների մասին ըստ հակընդդեմ հայցի Թամարա Աղաբեկի Ղուկասյանի ընդդեմ սկզբնական հայցով հայցվորներ Մարիաննա Եփրեմի Գալստյանի, Էդգար Եփրեմի Գալստյանի, Գառնիկ Բաբկենի Գալստյանի, երրորդ անձ` Նարեկ Գալստյանի` մինչ ամուսնությունը և ամուսնության ընթացքում ձեռք բերված ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքում մահացած մասնակցի բաժինը որոշելու և այդ բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած լինելու հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու, իսկ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ` որպես ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքում ունեցած բաժնեմաս, այդ հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին և ըստ հայցի ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ` Նարեկ Գալստյանի ընդդեմ պատասխանող Թամարա Աղաբեկի Ղուկասյանի, երրորդ անձինք Մարիաննա Եփրեմի Գալստյանի, Էդգար Եփրեմի Գալստյանի, Գառնիկ Բաբկենի Գալստյանի, Մալաթիա Նոտարական տարածքի նոտար` Բաբիկ Սարոյանի` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն պատասխանողի միանձնյա սեփականությանն անցած անշարժ գույքի ¼ մասի նկատմամբ նվիրատվության պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասին քաղաքացիական գործի նյութերը,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

ՀՀ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Ավագյան) 14.01.2016 թվականի որոշմամբ Մարիաննա Եփրեմի Գալստյանի, Էդգար Եփրեմի Գալստյանի, Գառնիկ Բաբկենի Գալստյանի ընդդեմ Թամարա Աղաբեկի Ղուկասյանի` «Գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու» պահանջների մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
ՀՀ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Ավագյան) 30.05.2016 թվականի որոշմամբ Թամարա Աղաբեկի Ղուկասյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցը ընդունվել է վարույթ:
ՀՀ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Ավագյան) 25.04.2017 թվականի որոշմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Նարեկ Գալստյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
«ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի համաձայն` 01.01.2019 թվականից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Ավագյանը նշանակվել է ՀՀ սնանկության դատարանի դատավորի պաշտոնում:
09.04.2018 թվականին ուժի մեջ մտած «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 2-րդ և 23-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետությունում գործում են (…) առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, այդ թվում` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը:
Քաղաքացիական գործը մակագրվել է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) դատավոր Ժ. Ասատրյանին 24.12.2018 թվականին, իսկ դատավորի աշխատակազմին հանձնվել է 27.12.2018 թվականին (հիմք՝ գործի կարգագիրը):
Դատարանի (դատավոր՝ Ժ. Ասատրյանի) կողմից 09.01.2019 թվականին կայացվել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին որոշում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ժ. Ասատրյանի այլ դատարան տեղափոխվելու հիմքով թիվ ԵՄԴ/0016/02/16 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2024 թվականի մարտի 19-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Գործը դատավոր Ա. Մուշեղյանի աշխատակազմին է հանձնվել 2024 թվականի մարտի 21-ին:
2018 թվականի փետրվարի 9-ին ընդունված և 2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածով սահմանված եզրափակիչ և անցումային դրույթների 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգիրքը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը դատարանում քննվում են 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:
Հայցադիմումը Դատարան ներկայացնելու պահին գործող՝ 1998 թվականի հունիսի 17-ին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ին, իսկ ուժը կորցրել՝ 2018 թվականի ապրիլի 4-ին) 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի քննությունն իրականացվում է դատարանի անփոփոխ կազմով: Գործի քննության ընթացքում դատավորի փոխարինման դեպքում գործի քննությունը սկսվում է սկզբից:
Տվյալ դեպքում քաղաքացիական գործը հնարավոր չէ քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, իսկ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից և հիմք ընդունելով այն, որ գործը մակագրվել է դատավոր Ա. Մուշեղյանիս՝ գտնում եմ, որ քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ և գործով հրավիրել դատական նիստ:
Հաշվի առնելով վերոգրյալը, հիմք ընդունելով 2018 թվականի փետրվարի 9-ին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ մասը և ղեկավարվելով 1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով Դատարանը՝
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ըստ հայցի Մարիաննա Եփրեմի Գալստյանի, Էդգար Եփրեմի Գալստյանի, Գառնիկ Բաբկենի Գալստյանի ընդդեմ Թամարա Աղաբեկի Ղուկասյանի, պատասխանողի կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ` Բաբիկ Սեդրակի Սարոյանի՝ «Գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու» պահանջների մասին ըստ հակընդդեմ հայցի Թամարա Աղաբեկի Ղուկասյանի ընդդեմ սկզբնական հայցով հայցվորներ Մարիաննա Եփրեմի Գալստյանի, Էդգար Եփրեմի Գալստյանի, Գառնիկ Բաբկենի Գալստյանի, երրորդ անձ` Նարեկ Գալստյանի` մինչ ամուսնությունը և ամուսնության ընթացքում ձեռք բերված ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքում մահացած մասնակցի բաժինը որոշելու և այդ բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած լինելու հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու, իսկ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ` որպես ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքում ունեցած բաժնեմաս, այդ հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին և ըստ հայցի ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ` Նարեկ Գալստյանի ընդդեմ պատասխանող Թամարա Աղաբեկի Ղուկասյանի, երրորդ անձինք Մարիաննա Եփրեմի Գալստյանի, Էդգար Եփրեմի Գալստյանի, Գառնիկ Բաբկենի Գալստյանի, Մալաթիա Նոտարական տարածքի նոտար` Բաբիկ Սարոյանի` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն պատասխանողի միանձնյա սեփականությանն անցած անշարժ գույքի ¼ մասի նկատմամբ նվիրատվության պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Թիվ ԵՄԴ/0016/02/16 քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ 2024 թվականի մայիսի 29-ին՝ ժամը 17:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`