Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/38498/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Սարգիս Վազգենի Կաբրիելյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

17.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև՝ Դատարան), քննության առնելով, ըստ հայցի <<Լիգա Ինշուրանս>> ԱՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ Գևորգ Ալբերտի Սերոբյանի, Սարգիս Վազգենի Կաբրիելյանի (այսուհետ նաև` Պատասխանողներ)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործի նյութերը,

ՈՐՈՇԵՑ

1․ Քաղաքացիական գործով ըստ հայցի <<Լիգա Ինշուրանս>> ԱՓԲԸ-ի ընդդեմ Գևորգ Ալբերտի Սերոբյանի, Սարգիս Վազգենի Կաբրիելյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, պարզեցված վարույթը դադարեցնել, գործը քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով:
2. Հրավիրել նախնական դատական նիստ` 08.05.2024 թվականին, ժամը 13:50-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
3. Սույն գործով առկա է եզրափակիչ դատական ակտով լրացուցիչ պետական տուրք գանձելու հնարավորություն:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`