Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ2/1159/02/23 քաղաքացիական գործով Պարգև Մկրտչյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

17.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսդրություն


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0058, ՀՀ․, քաղաք Երևան, Հալաբյան փողոց 41 ա, հեռ.(010-511-813 (438)) www.court.am
ԴԴ8-2/Ե-____________________
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ2/1159/02/23

Պատասխանող ՝ ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն
ապահովող ծառայությանը
(հասցե՝ ՀՀ․, ք․ Երևան, Հալաբյան 41Ա)
Երրորդ անձ՝ Պարգև Մկրտչյան
(հասցե՝ ՀՀ․, ք․ Երևան, Ավան Առինջ 1 մկրշ․, 1/16 կրպակ)
(հասցե՝ ՀՀ․, ք․ Երևան, Սարի Թաղ 7 շարք, 1 տուն)
Երրորդ անձ՝ Կարինե Գալստյանին
(հասցե՝ ՀՀ․, ք․ Երևան, Նորք Մարաշ, 4 փողոց, 3 տուն)

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում քննվող թիվ ԵԴ2/1159/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Մայիս Աշոտի Խաչատրյանի ընդդեմ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք՝ Պարգև Մկրտչյան և Կարինե Գալստտյան, պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջի մասին, 16.04.2024 թվականին հրավիրված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 30․05.2024թ., ժամը 15։30-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայրում (հասցե՝ ՀՀ․, ք. Երևան, Հալաբյան 41ա, թիվ «8» դատական նիստերի դահլիճ):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Քաղաքացիական գործի վերաբերյալ դատավարական գործողություններին կարող եք ծանոթանալ WWW.DATALEX.AM տեղեկատվական կայքի միջոցով:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Տ․ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 010511438

Էլ. փոստ`