Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/0048/05/24 վարչական գործով դատաքննության որոշում

17.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք 63-րդ հոդված

Վարչական գործ թիվ ՎԴ/0048/05/24

երրորդ անձ՝ Լիանա Ավետիսյանին
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Բատիկյան փ., 51 տուն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.03.2024թ. ք. Երևան


Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ՝ Դատարան)` նախագահությամբ դատավոր Լիլիթ Սադոյանի, ուսումնասիրելով վարչական գործն ըստ հայցի Ռոբերտ Սարիբեկյանի ընդդեմ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ՝ Լիանա Ավետիսյան՝ թիվ 04709633 կատարողական վարույթը կարճելուն և ՀՀ ԴԱՀԿ-ի մասին օրենքի 44.1 հոդվածի ուժով, հայցվոր Ռոբերտ Սարիբեկյանի սեփականության իրավունքով պատկանող Բատիկյան 51 հասցեի գույքը արգելանքից հանելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Ռոբերտ Սարիբեկյանի ընդդեմ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ՝ Լիանա Ավետիսյան՝ թիվ 04709633 կատարողական վարույթը կարճելուն և ՀՀ ԴԱՀԿ-ի մասին օրենքի 44.1 հոդվածի ուժով, հայցվոր Ռոբերտ Սարիբեկյանի սեփականության իրավունքով պատկանող Բատիկյան 51 հասցեի գույքը արգելանքից հանելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը դատաքննության նշանակելու մասին որոշումն ուղարկվում է դատավարության մասնակիցներին, որում նշվում է գործի դատաքննության ժամանակի և վայրի մասին։
Նկատի ունենալով, որ սույն գործով նշանակվել և անցկացվել է նախնական դատական նիստ, որի ընթացքում կատարվել է գործը դատաքննության նախապատրաստելու համար նախատեսված գործողությունները, ուստի Դատարանը սույն վարչական գործը համարում է դատաքննության նախապատրաստված և գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածով և 127-րդ հոդվածի 10-րդ մասով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Վարչական գործն ըստ հայցի Ռոբերտ Սարիբեկյանի ընդդեմ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ՝ Լիանա Ավետիսյան՝ թիվ 04709633 կատարողական վարույթը կարճելուն և ՀՀ ԴԱՀԿ-ի մասին օրենքի 44.1 հոդվածի ուժով, հայցվոր Ռոբերտ Սարիբեկյանի սեփականության իրավունքով պատկանող Բատիկյան 51 հասցեի գույքը արգելանքից հանելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին, նշանակել դատաքննության 2024 թվականի մայիսի 30-ին, ժամը 12:00-ին` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (ք. Երևան, Գ. Նժդեհի փ., 23 շենք, 3-րդ հարկ, թիվ 24 դատական նիստերի դահլիճ):
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:


ԴԱՏԱՎՈՐ ԼԻԼԻԹ ՍԱԴՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +(374 10) 494-807 /268/

Էլ. փոստ`