Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹիվԵԴ/59468/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԴ/59468/02/22


Պատասխանող՝ Ռաֆայել Խաչատուրի Սիմոնյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Կարմիր Բլուր փողոց, 24 տուն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2024 թվականի մարտի 28-ին
ծանոթանալով ըստ հայցի Սամվել Գեորգիի Սահակյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Անուշ Վաչիկի Կոստանյանի և Ռաֆայել Խաչատուրի Սիմոնյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ պատասխանողների համատեղ սեփականությունը համարվող գույքից պատասխանող Ռաֆայել Սիմոնյանի բաժինը բնեղենով առանձնացնելու և բռնագանձում տարածելու, պատասխանող Անուշ Կոստանյանին յուրաքանչյուր ամիս տրամադրված աշխատավարձից՝ դրամական միջոցներից պատասխանողին պատկանող առնվազն ½ բաժնի չափով դրամական միջոցներն առանձնացնելու և թիվ ԵՇԴ/1875/02/13 քաղաքացիական գործով կայացված վճռով սահմանված գումարի բռնագանձում կատարելու համար դրա վրա հօգուտ հայցվորի բռնագանձում տարածելու պահանջի մասին քաղաքացիական գործին

Պ Ա Ր Զ Ե Ց
1. Հայցվորը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողների՝ պատասխանողների համատեղ սեփականությունը համարվող գույքից պատասխանող Ռաֆայել Սիմոնյանի բաժինը բնեղենով առանձնացնելու և բռնագանձում տարածելու, պատասխանող Անուշ Կոստանյանին յուրաանչյուր ամիս տրամադրված աշխատավարձից՝ դրամական միջոցներից պատասխանողին պատկանող առնվազն ½ բաժնի չափով դրամական միջոցներն առանձնացնելու և թիվ ԵՇԴ/1875/02/13 քաղաքացիական գործով կայացված վճռով սահմանված գումարի բռնագանձում կատարելու համար դրա վրա հօգուտ հայցվորի բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Դատարանի (դատավոր` Ն. Ավետիսյանի) կողմից 09.12.2022 թվականին կայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը մերժելու և հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում:
Հայցվորի կողմից հայցադիմումը կրկին ներկայացվել է Դատարան:
Դատարանի (դատավոր` Ն. Ավետիսյանի) կողմից 25.11.2022 թվականին կայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը մերժելու և հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում:
Հայցվորի կողմից հայցադիմումը կրկին ներկայացվել է Դատարան:
Դատարանի (դատավոր` Լ. Գրիգորյանի) կողմից 26.12.2022 թվականին կայացվել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում:
Հայցվորի կողմից հայցադիմումը կրկին ներկայացվել է Դատարան:
Դատարանի (դատավոր` Ժ. Ասատրյանի) կողմից 25.01.2023 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Ժ. Ասատրյանի) կողմից 25.01.2023 թվականին կայացվել է հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Ժ. Ասատրյանի) կողմից 29.03.2023 թվականին կայացվել է գործը դատաքննության նախապատրաստելու համար նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Ժ. Ասատրյանի) կողմից 11.05.2023 թվականին կայացվել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Ժ. Ասատրյանի) կողմից 06.07.2023 թվականին կայացվել է նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշում:
Հայցվորի կողմից 28.02.2024 թվականին Դատարան է ներկայացվել միջնորդություն՝ գրավոր ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ժ. Ասատրյանի այլ դատարան տեղափոխվելու հիմքով թիվ ԵԴ/59468/02/22 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2024 թվականի մարտի 13-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Գործը դատավոր Ա. Մուշեղյանի աշխատակազմին է հանձնվել 2024 թվականի մարտի 19-ին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Քննարկվող դեպքում քաղաքացիական գործը հնարավոր չէ քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, միևնույն ժամանակ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից, ուստի ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով այն, որ գործը մակագրվել է դատավոր Ա. Մուշեղյանիս՝ գտնում եմ, որ քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ և գործով հրավիրել նախնական դատական նիստ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 165-րդ, 188-րդ և 199-200-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ըստ հայցի Սամվել Գեորգիի Սահակյանի ընդդեմ Անուշ Վաչիկի Կոստանյանի և Ռաֆայել Խաչատուրի Սիմոնյանի՝ պատասխանողների համատեղ սեփականությունը համարվող գույքից պատասխանող Ռաֆայել Սիմոնյանի բաժինը բնեղենով առանձնացնելու և բռնագանձում տարածելու, պատասխանող Անուշ Կոստանյանին յուրաանչյուր ամիս տրամադրված աշխատավարձից՝ դրամական միջոցներից պատասխանողին պատկանող առնվազն ½ բաժնի չափով դրամական միջոցներն առանձնացնելու և թիվ ԵՇԴ/1875/02/13 քաղաքացիական գործով կայացված վճռով սահմանված գումարի բռնագանձում կատարելու համար դրա վրա հօգուտ հայցվորի բռնագանձում տարածելու պահանջի մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Թիվ ԵԴ/59468/02/22 քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ 2024 թվականի մայիսի 29-ին՝ ժամը 16:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել դատավարության մասնակիցներին:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`