Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/11416/05/21 վարչական գործով հրապարակային ծանուցում

17.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9 հեռ.` +(37410) 29-31-09





անհատ ձեռնարկատեր Արտակ Ազարյանին
Հասցե՝ ք.Երևան, Բագրատունյաց 18 շ. 21 ա

Դուք տեղեկացվում եք, որ թիվ ՎԴ/11416/05/21 վարչական գործով ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Արտակ Ազարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 05.05.2021թ. կայացված թիվ 4151036 վարչական ակտը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի թիվ 58/1 որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, դատական նիստը նշանակվել է 2024 թվականի ապրիլի 18-ին, ժամը 15:00-ին, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 9-րդ դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ե. ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410 29 31 09

Էլ. փոստ`