Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԿԴ/4276/02/22 քաղաքացիական գործովվ ծանուցում

17.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/4276/02/22
ԴԴ23
,,____,,______________ 2024թ.

Իգոր Սերգեյի Բաղդասարյանին
Հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք, Հրազդան, Կենտրոն թաղամաս, 83 շեք, 503 բնակարան


ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա․Արզումանյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Գյուլնարա Հարությունյանի ընդդեմ Հրազդանի համայնքապետարանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին:
Ի գիտություն հայտնվում է.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձինք են`
1) կողմերը.
2) երրորդ անձինք.
3) դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38 հոդվածի 1-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ սույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:
2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են ներգրավվել գործին իրենց միջնորդության հիման վրա:
3. Եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
4. Եթե գործին մասնակցող անձը գտնում է, որ դատական ակտը անխուսափելիորեն ազդելու է որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա կարող է առաջին ատյանի դատարանին ներկայացնել տվյալ անձին որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու միջնորդություն:
5. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին գործին ներգրավելու կամ ներգրավելու դիմումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում` առանձին դատական ակտի ձևով:
6. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին գործի քննությանը ներգրավելու դեպքում գործի քննությունը շարունակվում է, եթե նա չի միջնորդում գործի քննությունը վերսկսելու մասին:
7. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:
8. Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ մինչև դատաքննության ավարտը կարող է վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին հանել գործին մասնակցող անձանց կազմից, եթե ներգրավման հիմքերը վերացել են: Գործին մասնակցող անձանց կազմից երրորդ անձին հանելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում` առանձին դատական ակտի ձևով:
Դատարանը Ձեզ պարզաբանում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կարող եք գործին ներգրավվել որպես դիմումի ելքով շահագրգիռ անձ Ձեր միջնորդության հիման վրա:
Միաժամանակ հայտնվում է, որ սույն գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2024 թվականի մայիսի 27-ին, ժամը 12:00-ին ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1):

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1

Հեռ..` +374 222 2-69-26

Էլ. փոստ`