Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/0911/04/24 սնանկության գործով դատական ծանուցագիր

18.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 5-րդ մաս

№ ԴԴ – 9.2 –
Գործ N ՍնԴ/0911/04/24
18 ապրիլի 2024թ.




«ԱՆԳԵԼԻՆԱ ԳՐԵՅՆ» ՍՊԸ-ին
/հասցեն՝ ՀՀ, ք.Երևան Էրեբունի, Խաղաղ Դոնի փող., 27 շենք,բն․ 140/



Տեղեկացվում է, որ ՀՀ սնանկության դատարանի 04.04.2024թ. որոշմամբ վարույթ է ընդունվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը՝ «ԱՆԳԵԼԻՆԱ ԳՐԵՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին: Կից ուղարկվում է դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և դիմումը:
Միաժամանակ պարզաբանվում է, որ եթե վերը նշված դիմումը և որոշումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում գրավոր չվիճարկվի «ԱՆԳԵԼԻՆԱ ԳՐԵՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկությունը, ապա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, առանց դատական նիստ հրավիրելու կքննվի Ձեզ սնանկ ճանաչելու մասին դիմումը:







Դատավոր Ա.Խաչատրյանի օգնական՝ Ա.Ջանոյան

Հասցե` ք.Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +37498393737

Էլ. փոստ`