Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/39561/02/22 քաղաքացիական գործով <Վիոլետա Վլադիմիրի Բեգոյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

18.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ` նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի Երևան համայնքի (այսուհետ` նաև Հայցվոր) ընդդեմ Վիոլետա Վլադիմիրի Բեգոյանի (այսուհետ` նաև Պատասխանող)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը,


ՈՐՈՇԵՑ

1. Ըստ հայցի Երևան համայնքի ընդդեմ Վիոլետա Վլադիմիրի Բեգոյանի՝ 353.656 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ և գործի քննությունը սկսել սկզբից:
2. Քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ 02.05.2024 թվականին, ժամը 14:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41 ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
3. Սույն գործով առկա է եզրափակիչ դատական ակտով լրացուցիչ պետական տուրք գանձելու հնարավորություն:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`