Թիվ ՀԿԴ/0044/02/24 քաղաքացիական գործով դատական ծանուցում
19.04.2024
Քաղաքացիական գործ` ՀԿԴ/0044/02/24
Պատասխանող՝ Վարդան Արայի Վարդանյանին
հասցե՝ ք․Երևան, Կենտրոն, Ռաֆայել Լեմկինի փող․, շ․ 14, բն․ 139
Դատական ծանուցագիր
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր Կ. Բադալյան) 18/04/2024 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Արա Վարդանի Վարդանյանի, Մարիամ Յուրիկի Սահակյանի, Վարդան Արայի Վարդանյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, նշանակվել է նախնական դատական նիստ 2024 թվականի մայիսի 14-ին, ժամը 10։00-ին՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (հասցե՝ ք․Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, դահլիճ թիվ 8)։
Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ թիվ ՀԿԴ/0044/02/24 քաղաքացիական գործով դատական նիստին մասնակցելու որպես պատասխանող:
Դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված դատավարության մասնակցի կամ նրա ներկայացուցչի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելը արգելք չէ գործի քննության համար և նման դեպքերում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
Առդիր` դատարանի որոշումը «1» թերթ։
Դատավորի օգնական՝ Լ.Բադալյան