ԵԿԴ/1623/02/15
22.04.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր. Ներսիսյան 10, հեռ.` (010)-20-97-01 court.am
Գործ ԵԿԴ/1623/02/15
<<15>> մարտի 2024թ.
Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր
Հայցվոր՝ <<Սիլ Ինշուրանս>> ԱՓԲ ընկերությանը
/ք.Երևան, Տիգրան Մեծի 39/
Պատասխանող՝ Արմեն Էդուարդի Ռամազյանին
/ք.Երևան, Լոյի փ., 13շ., բն.7/
Երրորդ անձ՝ Վահրամ Գրիգորի Մարտիրոսյանին
/ք.Երևան, Դավթաշեն 1 թաղամաս, 29 շ., 68 բն./
Տեղեկացվում է, որ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԿԴ/1623/02/15 քաղաքացիական գործով ըստ հայցի <<Սիլ Ինշուրանս>> ԱՓԲ ընկերության ընդդեմ Արմեն Էդուարդի Ռամազյանի, երրորդ անձ՝ Վահրամ Մարտիրոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, դատական նիստը հրավիրվել է 29.07.2024թ., ժամը 11:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, թիվ 4 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և/կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, ով պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Պարզաբանվում է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի համաձայն՝ հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունելու մասին որոշումը, գործին մասնակցող անձ ներգրավելու որոշումը կամ դատական ծանուցագիրն ստանալու օրվանից, բացառությամբ սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով և 99-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, գործին մասնակցող անձը հերթական դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ ծանուցվում է դատական իշխանության պաշտոնական կայքում համապատասխան տեղեկությունները տեղադրելու միջոցով: Գործին մասնակցող անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ` գործով դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ դատական իշխանության պաշտոնական կայքից տեղեկություններ ստանալու համար: Նա պարտավոր է գործը քննող դատարանին անհապաղ գրավոր տեղեկացնել դատական իշխանության պաշտոնական կայքից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման դեպքում դատարանը ծանուցումն իրականացնում է սույն օրենսգրքի 94-րդ հոդվածով նախատեսված այլ եղանակներով:
Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգը չի կիրառվում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող և փաստաբան-ներկայացուցիչ չունեցող ֆիզիկական անձի, ինչպես նաև ազատազրկման վայրում, զորամասում, կարգապահական գումարտակում գտնվող կամ բուժական հիմնարկում ստացիոնար բուժում ստացող գործին մասնակցող անձանց նկատմամբ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Կ.ԴԱՎԻԹՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, թիվ 4 դահլիճ
Հեռ..` (010)-20-97-01
Էլ. փոստ`