Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ թիվ ՎԴ/2102/05/20

22.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Երրորդ անձ` «Սիվաս» ՍՊԸ-ին
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Ն. Զարյան 35

Սույն գրությամբ հայտնում ենք, որ ըստ հայցի՝ «ՌԻՈ» ՓԲԸ-ի ընդդեմ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի, երրորդ անձինք՝ «Սիվաս» ՍՊԸ և «Տիտան Օիլ» ՍՊԸ՝ 17.01.2020 թվականի «Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի» թիվ 223-01 թույլտվությունը և 17.01.2020 թվականի «Ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար» թիվ 223-03 թույլտվությունն անվավեր ճանաչելու, որպես հետևանք Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի կողմից 17.01.2020 թվականին տրված թիվ 223-01 և թիվ 223-03 թույլտվություններով թույլատրված գործունեություններն իրականացնելն արգելելու պահանջների մասին, թիվ ՎԴ/2102/05/20 վարչական գործով 2024 թվականի մարտի 15-ին, ժամը 11:00-ին նշանակված դատական նիստը տեղափոխվել և նշանակվել է 2024 թվականի ապրիլի 26-ին, ժամը 15:40-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 11 դատական նիստերի դահլիճ)։
Տեղեկացնում ենք նաև, որ գրությունը հասցեատիրոջ կողմից ստանալը վկայում է սույն գրությամբ նշված դատական նիստի ժամանակի և վայրի մասին վերջինիս կողմից պատշաճ ձևով ծանուցված լինելու մասին, ուստի խնդրում ենք ապահովել դատական նիստին համապատասխան ներկայացուցչի մասնակցությունը` պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն):
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատշաճ ծանուցված բողոք բերած անձի և դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ` ՆԱԶԵԼԻ ՄՈՒՍԱՅԵԼՅ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +(37410) 29-31-07

Էլ. փոստ`