Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/12847/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր:

23.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված






ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Արաբկիր նստավայր`ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝
civ.yerevan@court.am

ԴԴԱ-8-Ե-
ԵԴ/12847/02/23

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող
երրորդ անձ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման
ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի
գյուղական ֆինանսավորման կառույցին
ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 4 շենք, 6-րդ հարկ

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող
երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարությանը
ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան փողոց, 1 շենք

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Ռ. Բունիաթյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/12847/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ էկոնոմիկայի նախարարության ընդդեմ Գրիգոր Դավիթի Ավագյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի, ՀՀ ֆինանսների նախարարության՝ պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին։

Դուք, տեղեկացվում եք դատական նիստի մասին, որը տեղի կունենա 2024 թվականի հունիսի 04-ին, ժամը 11։30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում։

Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` Դուք իրավունք ունեք դատարանին խնդրել վեճը լուծել Ձեր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Դատական նիստին չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, դատական նիստերի թիվ 7 դահլիճ:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` (+37410) 24-01-61

Էլ. փոստ`