Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«23» ապրիլի 2024թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/1481/02/24

23.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

ԵՐՐՈՐԴ ԱՆՁ ՎԱԼԼԵՏԱ ՍՊԸ
/ ՀՀ, ՍՅՈՒՆԻՔ, համայնք ԿԱՊԱՆ, ԿԱՊԱՆ, ԲԱՂԱԲԵՐԴ ԹՂՄ., շենք 2Ա, 2/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Մալվինա Հարությունյան) 09.04.2024թ. որոշմամբ վարույթ է ընդունվել «Բուրգեր Քինգ Քոմփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ Հասմիկ Ներսիկի Գասպարյանի, «Սի Վի Ջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «Վալլետա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ թիվ 10531 ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին հայցադիմումը, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:

Հասցե` Հր.Ներսիսյան 10

Հեռ..` 240833

Էլ. փոստ`