Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/0090/17/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր, դատավարական փաստաթղթերը դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

23.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքաի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս, 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Գործ թիվ ԵԴ2/0090/17/23

Լիանա Ժորայի Եգանյանին
/ՀՀ, Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Աղայան փողոց, 8 տուն/

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ս.Բաբայան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ ըստ դիմումի «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի՝ «Հայաստանի բանկերի միության Ֆինանսական արբիտրաժ» դատարանի եռակազմ արբիտրաժային տրիբունալի 20.03.2023 թվականի թիվ 06-144/10/21 վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթեր տալու մասին։
Դատական նիստը նշանակվել է 2024 թվականի մայիսի 13-ին, ժամը 17:30-ին (դատական նիստերի դահլիճ 6) և Դուք նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (ՀՀ, քաղաք Երևան, Հալաբյան 41ա) վերոհիշյալ քաղաքացիական գործով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 323-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննվում և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելու օրվանից տասնհինգ օրվա ընթացքում` առանց դատական նիստ հրավիրելու:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Այդ դեպքում արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննվում և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
Դուք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր եք Ձեր դատավարական իրավունքներից օգտվել և Ձեր դատավարական պարտականությունները կատարել բարեխղճորեն, իսկ դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են չարաշահմանը համաչափ` սույն օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես դատավարության կողմ` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի նստավայրում (ՀՀ, քաղաք Երևան, Հալաբյան 41ա):

Դատավորի օգնական Անի Մելքոնյան

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 010 511 813, ներքին համար 414

Էլ. փոստ`