Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՇԴ/0692/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

23.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված







ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
ք. Գյումրի, Անկախության հր. 7, հեռ.` /0312/ 5-01-83, shirak@court.am

ՇԴ-25-Ե-
ՇԴ/0692/02/23
<<04>> ապրիլի 2024թ.
Պատասխանող՝ Հովհաննես Սամվելի Դանիելյանին
ք.Գյումրի, Կ.Հալաբյան փողոց 3/1 շենք, 14 բնակարան


ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն ուղարկվում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ԺԱՄԱԿՈՉՅԱՆ


Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0692/02/23



ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ


04.04.2024թ. ք.Գյումրի

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ Դատարան)՝

Նախագահությամբ դատավոր` Անի Երիջանյանի
Քարտուղարությամբ՝ Վարդուհի Մուրադյանի



դռնբաց դատական նիստում քննարկելով «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» ՀԿ-ն ընդդեմ Կարինե Գևորգի Դանիելյանի, Մանուշակ Սամվելի Դանիելյանի, Հովհաննես Սամվելի Դանիելյանի` ընդհանուր համատեղ գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց՝

Սույն քաղաքացիական գործով 04․04․2024թ. նշանակված նախնական դատական նիստի ընթացքում Դատարանն իրականացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված գործողությունները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձը կարող է վկայակոչել հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունն իրենից անկախ պատճառներով: Այդ դեպքում հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը կարող է վկայակոչվել ոչ ուշ, քան մինչև առաջին ատյանի դատարանում դատաքննության ավարտը: Հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացված լինելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո հայցային վաղեմություն կիրառելու դիմումի և դրա դեմ բերված առարկությունների հիման վրա արձանագրային որոշմամբ՝ գործին մասնակցող անձանց միջև բաշխում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ապա դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու կամ այն փոփոխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկում է գործին մասնակցող անձանց:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 168-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց ՝

1. Թիվ ՇԴ/0692/02/23 քաղաքացիական գործով բաշխել ապացուցման պարտականությունը՝ սահմանելով, որ
2.1 «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» ՀԿ-ի՝ Մանուշակ Սամվելի Դանիելյանի և Հովհաննես Սամվելի Դանիելյանի պարտատեր հանդիսանալու փաստը:
2.2 ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Կ.Հալաբյան փողոց 3/1 շենք, թիվ 14 բնակարանը /թիվ 08-001-0125-0015-001-014 կադաստրային ծածկագիր/ Մանուշակ Սամվելի Դանիելյանին և Հովհաննես Սամվելի Դանիելյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանելու փաստը, ընդհանուր համատեղ սեփականության մյուս մասնակիցների կազմը:
2.3 Պարտապանների պարտատիրոջ հանդեպ չկատարված պարտավորություն ունենալու փաստը:
2.4 Մանուշակ Սամվելի Դանիելյանի և Հովհաննես Սամվելի Դանիելյանի մոտ այլ գույքի անբավարարության փաստը:
2.5 Մանուշակ Սամվելի Դանիելյանի և Հովհաննես Սամվելի Դանիելյանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության փաստը:
2.6 Մանուշակ Սամվելի Դանիելյանի և Հովհաննես Սամվելի Դանիելյանի բաժնի շուկայական արժեքը:
2.7 Ընդհանուր համատեղ սեփականության մնացած մասնակիցներին պարտապանների բաժինը գնելու պահանջ ներկայացված լինելու փաստը:
2.8 Ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների պարտապանների բաժինը գնելուց հրաժարվելու փաստը:
3. Սահմանել, որ 2.1-րդ կետից մինչև 2.8-րդ կետերը ենթակա են ապացուցման հայցվորի կողմից:
4. Ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 2024 թվականի ապրիլի 25-ը:
5. Քաղաքացիական գործով նշանակել նախնական դատական նիստ 2024 թվականի ապրիլի 29-ին, ժամը 17:15-ին (ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7, դահլիճ թիվ 7):
6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:

ԴԱՏԱՎՈՐ Ա.ԵՐԻՋԱՆՅԱՆ

Հասցե` ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` +37431250183

Էլ. փոստ`