Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/0934/02/24 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր:

25.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Պատասխանող՝ Մարինա Ստեփանի Մարտիրոսյանին
/ք.Երևան, Ջրվեժ, Մայակ, 36շ., բն. 27/
Երրորդ անձ՝ Հայկ Ստեփանի Մարտիրոսյանին
/ք.Երևան, Ջրվեժ, Մայակ, 36շ., բն. 27/

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր` Գ. Վարդանյան) վարույթում է քննվում ըստ հայցի հայցի Հայկ Ստեփանի Մարտիրոսյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանն ընդդեմ Ստեփան Վռամի Մարտիրոսյանի, Կարինե Նիկոլայի Աբազյանի և Մարինա Ստեփանի Մարտիրոսյանի, երրորդ անձինք՝ «Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՍՊ ընկերություն, Հայկ Ստեփանի Մարտիրոսյան՝ համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքից Հայկ Ստեփանի Մարտիրոսյանի բաժնեմասն առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին թիվ ԵԴ2/0934/02/24 քաղաքացիական գործը։
Սույնով ծանուցվում եք առ այն, որ քաղաքացիական գործով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի սեպտեմբերի 03-ին, ժամը` 11:20-ին:
Քաղաքացիական գործով` որպես դատավարության մասնակից, նշված օրը և ժամին, դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատարան (Աջափնյակ 2 նստավայր, հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա):
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատավորի օգնական՝ Ա. Հարությունյան

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` +37410 51-18-13 411

Էլ. փոստ`