Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՇԴ/7131/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված




ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
ք. Գյումրի, Անկախության հր. 7, հեռ.` /0312/ 5-01-83, shirak@court.am

ՇԴ-25-Ե-
ՇԴ/7131/02/23
<<04>> ապրիլի 2024թ.
Պատասխանող՝ Գրիգոր Վազգենի Խաչատրյանին
ք.Գյումրի, Գորկու փողոց, շենք 104, բն. 29

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն ուղարկվում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ԺԱՄԱԿՈՉՅԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/7131/02/23



ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ


04.04.2024թ. ք.Գյումրի

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ Դատարան)՝

Նախագահությամբ դատավոր` Անի Երիջանյանի
Քարտուղարությամբ՝ Վարդուհի Մուրադյանի
Մասնակցությամբ՝
Հայցվորի ներկայացուցիչ՝ Սեդա Դավթյանի


դռնբաց դատական նիստում քննարկելով Երվանդ Ավետիքի Փոստոյանի և Արմինե Փայլակի Վարդանյանի հայցն ընդդեմ Գրիգոր Վազգենի Խաչատրյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց՝

Սույն քաղաքացիական գործով 04․04․2024թ. նշանակված նախնական դատական նիստի ընթացքում Դատարանն իրականացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված գործողությունները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածին 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝ սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է՝
1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը,
2) ապացուցման կարիք չունեցող փաստերը,
3) ապացուցման ենթակա փաստերը,
4) գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը,
5) գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն՝
1. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշումը կայացնելուց հետո գործին մասնակցող անձինք զրկվում են իրենց նյութաիրավական պահանջները և առարկությունները հիմնավորելու համար նոր փաստ վկայակոչելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
1) նոր փաստ վկայակոչելու անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողության կամ միջնորդության բավարարման արդյունքով.
2) նոր փաստ վկայակոչող անձը հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 169-րդ, 171-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց ՝

1. Թիվ ՇԴ/7131/02/23 քաղաքացիական գործով բաշխել ապացուցման պարտականությունը՝ սահմանելով, որ
2. Գործի լուծման համար նշանակություն ունեն և ապացուցման են ենթակա հետևյալ փաստերը՝
2.1. ՀՀ, Գյումրի քաղաքի, Գորկու փողոցի, 104 շենքի թիվ 29 բնակարանի 1/3-րդ բաժնեմասը պատասխանող Գրիգոր Վազգենի Խաչատրյանին պատկանելու փաստը:
2.2. պատասխանող Գրիգոր Վազգենի Խաչատրյանի կողմից ՀՀ, Գյումրի քաղաքի, Գորկու փողոցի, 104 շենքի թիվ 29 բնակարանի 1/3-րդ բաժնեմասի նկատմամբ uեփականության իրավունքից գրավոր հայտարարելով, կամ անգործություն ցուցաբերելով, կամ որոշակի գործողություններ կատարելով, առանց որևէ իրավունք պահպանելու մտադրության հրաժարվելու փաստը:
2.3. Հայցվորների վիճելի գույքը միաժամանակ 10 տարի անընդմեջ, բարեխիղճ, բացահայտ և որպես սեփականը տիրապետելու փաստը:
3. Սահմանել, որ նշված փաստերի 2.1-րդ կետից մինչև 2.3-րդ կետերը ենթակա են ապացուցման հայցվորի կողմից:
4. Ապացույցները ներկայացնել մինչև 2023 թվականի ապրիլի 25-ը, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7, դահլիճ թիվ 7):
5. Քաղաքացիական գործով նշանակել նախնական դատական նիստ 2024 թվականի մայիսի 20-ին, ժամը 15:50-ին:
6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից բողոքարկման ենթակա չէ:

ԴԱՏԱՎՈՐ Ա.ԵՐԻՋԱՆՅԱՆ

Հասցե` ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` +37431250183

Էլ. փոստ`