Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՇԴ/3710/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
ք. Գյումրի, Անկախության հր. 7, հեռ.` /0312/ 5-01-83, shirak@court.am

ՇԴ-25-Ե-
ՇԴ/3710/02/23
<<28>> մարտի 2024թ.
Երրորդ անձ՝ Լյուդմիլա Նիկոլայի Սարգսյանին
ք.Գյումրի, Մուսայելյան փողոց 39շ., 33 բն.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն ուղարկվում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ԺԱՄԱԿՈՉՅԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/3710/02/23



ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ


28.03.2024թ. ք.Գյումրի

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ Դատարան)՝

Նախագահությամբ դատավոր` Անի Երիջանյանի
Քարտուղարությամբ՝ Վարդուհի Մուրադյանի



դռնբաց դատական նիստում քննարկելով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի հայցն ընդդեմ Գևորգ Յուրիի Սարգսյանի, երրորդ անձ՝ Լյուդմիլա Նիկոլայի Սարգսյանի՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց՝

Սույն քաղաքացիական գործով 28․03․2024թ. նշանակված նախնական դատական նիստի ընթացքում Դատարանն իրականացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված գործողությունները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձը կարող է վկայակոչել հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունն իրենից անկախ պատճառներով: Այդ դեպքում հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը կարող է վկայակոչվել ոչ ուշ, քան մինչև առաջին ատյանի դատարանում դատաքննության ավարտը: Հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացված լինելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո հայցային վաղեմություն կիրառելու դիմումի և դրա դեմ բերված առարկությունների հիման վրա արձանագրային որոշմամբ՝ գործին մասնակցող անձանց միջև բաշխում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ապա դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու կամ այն փոփոխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկում է գործին մասնակցող անձանց:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 168-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց ՝

1. Թիվ ՇԴ/3710/02/23 քաղաքացիական գործով բաշխել ապացուցման պարտականությունը՝ սահմանելով, որ
2.1 «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի՝ Գևորգ Յուրիի Սարգսյանի պարտատեր հանդիսանալու փաստը:
2.2 Գյումրի քաղաքի, Մուսայելյան փողոց 39 շենք, 33 /17/ բնակարանը Գևորգ Յուրիի Սարգսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանելու փաստը, ընդհանուր բաժնային սեփականության մյուս մասնակիցների կազմը:
2.3 Պարտապանի պարտատիրոջ հանդեպ չկատարված պարտավորություն ունենալու փաստը:
2.4 Գևորգ Յուրիի Սարգսյանի մոտ այլ գույքի անբավարարության փաստը:
2.5 Գևորգ Յուրիի Սարգսյանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության փաստը:
2.6 Գևորգ Յուրիի Սարգսյանի բաժնի շուկայական արժեքը:
2.7 Ընդհանուր համատեղ սեփականության մնացած մասնակիցներին պարտապանի բաժինը գնելու պահանջ ներկայացված լինելու փաստը:
2.8 Ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների պարտապանի բաժինը գնելուց հրաժարվելու փաստը:
3. Սահմանել, որ 2.1-րդ կետից մինչև 2.8-րդ կետերը ենթակա են ապացուցման հայցվորի կողմից:
4. Ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 2024 թվականի ապրիլի 19-ը:
5. Քաղաքացիական գործով նշանակել նախնական դատական նիստ 2024 թվականի մայիսի 20-ին, ժամը 14:00-ին (ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7, դահլիճ թիվ 7):
6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:

ԴԱՏԱՎՈՐ Ա.ԵՐԻՋԱՆՅԱՆ

Հասցե` ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` +37431250183

Էլ. փոստ`