Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԿԴ/0278/02/24 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցում

25.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին անտյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով

ՈՐՈՇՈՒՄ
Դատական նիստ նշանակելու վերաբերյալ
ԿԴ/0278/02/24
23 Ապրիլի 2024թ
ք․ Հրազդան
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության դատարանի դատավոր Ն․Թորոսյանս, քննության առնելով թիվ
ԿԴ/0278/02/24 քաղաքացիական գործը,
ՊԱՐԶԵՑԻ
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ը (այսուհետ նաև Ընկերություն) հայցադիմում է ներկայացրել
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության դատարան (այսուհետ՝ դատարան) ընդդեմ Մարինե Եղոյի Պողոսյանի և
Արթուր Սամվելի Պետրոսյանի (այսուհետ՝ նաև պատասխանող), գումարի բռնագանձման
պահանջի մասին։
Քաղաքացիական գործը 14․03․2024 թվականին մակագրվել է դատավոր Ն․Թորոսյանին։
Դատարանի 20․03․2024 թվականի որոշմամբ Ընկերության ընդդեմ Մարինե Եղոյի
Պողոսյանի և Արթուր Սամվելի Պետրոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին
հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշվել է քաղաքացիական գործի քննությունն
իրականացնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ գլխի
կանոններով` պարզեցված վարույթի կարգով, իսկ Դատարանի եզրափակիչ դատական
ակտը հրապարակել դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 20․03․2024
թվականին:
Դատարանի 20․03․2024 թվականի որոշմամբ Ընկերության միջնորդությունը` հայցի
ապահովման միջոց կիրառելու մասին, մերժվել է:
18.04.2024 թվականին հայցվորը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ հայցից
հրաժարվելու վերաբերյալ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ 9-րդ մասի հոդվածի
համաձայն՝ եթե հայցվորը դատական նիստից դուրս ներկայացնում է պահանջներից
հրաժարվելու մասին գրավոր միջնորդություն, ապա առաջին ատյանի դատարանը
միջնորդությունն ստանալու պահից տասնօրյա ժամկետում հրավիրում է դատական
նիստ` պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի
բաշխման հարցերը քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ պնդում է
պահանջներից հրաժարվելու իր միջնորդությունը կամ պատշաճ տեղեկացված լինելու
պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա առաջին ատյանի դատարանը
որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ, 188-րդ,
199-200-րդ հոդվածներով`
ՈՐՈՇԵՑԻ
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և
դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով նշանակել դատական նիստ։
Դատական նիստը նշանակել 17.05.2024 թվականին, ժամը՝ 09։30-ին, ՀՀ Կոտայքի մարզի
առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Աբովյան
քաղաքի նստավայրում (ք․Աբովյան, Կոտայքի փողոց 8 շենք նիստերի դահլիճ թիվ 3)։
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Դատավոր՝    Նարինե Թորոսյան

Հասցե` ք. Աբովյան, Կոտայքի փողոց 8 շենք

Հեռ..` +374-222-2-01-63

Էլ. փոստ`