«25» ապրիլի 2024թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/1852/02/24
25.04.2024
Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
ՀԱՅՑՎՈՐ ԱՇՈՏ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ
/Վրաստանի Հանրապետություն, ք. Ախալքալաք, Երևանյան փող., տուն 61/
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մ.Հարությունյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Գրիգոր Աշոտի Մկրտչյանի, Աշոտ Գրիգորի Մկրտչյանի, Սիրանուշ Ներսեսի Մկրտչյանի ընդդեմ Վարդուհի Սամվելի Եղիազարյանի, իրավասու մարմնի՝ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ երեխայի հետ շփման կարգ սահմանելու պահանջի մասին։
Սույնով տեղեկացնում ենք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը հետաձգվել և հրավիրվել է 2024 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 15:30-ին,
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի թիվ 1 դատական նիստերի դահլիճում /ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10/:
Դուք նշված օրը և ժամին անձնագրով, հրավիրվում եք Դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության դիմող կողմ:
Տեղեկացնում ենք, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հասցե` Հր.Ներսիսյան 10
Հեռ..` 240833
Էլ. փոստ`