Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ3/0035/02/24 քաղաքացիական գործով Արփինե Սամվելի Հակոբյանի ընդդեմ Արմեն Հրաչի Մուրադյանի՝ պաշտպանական որոշում կայացնելու պահանջի մասին Հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, ք․ Արտաշտ, Հ․Թովմասյան փ․,շենք 1, բն․6

25.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԱՎԴ3/0035/02/24 քաղաքացիական գործով
Արփինե Սամվելի Հակոբյանի ընդդեմ Արմեն Հրաչի Մուրադյանի՝ պաշտպանական որոշում կայացնելու պահանջի մասին
Հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, ք․ Արտաշտ, Հ․Թովմասյան փ․,շենք 1, բն․6

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Շուշան Ղազարյան) վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ3/0035/02/24 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի Արփինե Սամվելի Հակոբյանի ընդդեմ Արմեն Հրաչի Մուրադյանի՝ պաշտպանական որոշում կայացնելու պահանջի մասին ։
Դատարանը որոշում է կայացրել գործը ընդունել վարույթ և նշանակել է վճռի հրապարակման օր 25․04․2024 թվականին։ Նշված որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ: Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ և 99-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները՝ սույնով ծանուցվում եք, որ դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ, Արարատի մարզ, ք․ Մասիս, Մխիթար Հերացու 26/31) կամ sh.ghazaryan@court.am էլեկտրոնային հասցեով:
ՀՀ քաղաքացիական դատավարության 234․3-րդ հոդվածի համաձայն՝
1. Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է այն ներկայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
2. Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է հայցադիմումն ստանալու օրվանից՝ եռօրյա ժամկետում:
3. Դատարանը պաշտպանական որոշման կիրառման մասին հայցադիմումը քննում և դրա վերաբերյալ որոշում է կայացնում առանց դատական նիստ հրավիրելու հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացնելու պահից` տասնօրյա ժամկետում:
4. Գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե (“ex officio”): Դատարանը կաշկանդված չէ դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծմանն անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:
5. Հայցադիմումի քննության ընթացքում առերևույթ հանցակազմի հատկանիշներ հայտնաբերելիս դատարանը, առանց վարույթը կասեցնելու, դիմում է գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերի առկայությունն ստուգելու միջնորդությամբ:

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Մասիս, Մ․Հերացու 26/31

Հեռ..` 23645450

Էլ. փոստ`