թիվ ԱՐԴ/10761/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
26.04.2024
Երրորդ անձ՝ Յաշա Արսենի Գրիգորյանին
(հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, գ. Մյասնիկյան, Հ. Շիրազի փ., 1շ., 4բն.)
ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/10761/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի <<<<Ֆինքա>> ունիվերսալ վարկային կազմակերպություն>> փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Արսեն Յաշայի Գրիգորյանի, երրորդ անձինք՝ Յաշա Արսենի Գրիգորյան, Ալբերտ Յաշայի Գրիգորյան և Սիրանուշ Սուրենի Հայրապետյան՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքերից բաժիններ բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում անշարժ գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը համատեղ սեփականության մասնակիցների միջև բաշխելու պահանջի մասին:
Տեղեկացվում է, որ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի մայիսի 13-ին, ժամը 15:30-ին, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 5 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և պատշաճ լիազորագրով:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՎԱՐԴՈՒՀԻ ՇԱԽՄՈՒՐԱԴՅԱՆ
Հասցե` Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, Գր. Լուսավորիչ 15
Հեռ..` /0231/ 4-89-70
Էլ. փոստ`