թիվ ԱՐԴ/10512/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
29.04.2024
Երրորդ անձ՝ Կատյա Արամայիսի Պալյանին
(հասցե՝ Արմավիրի մարզ, գ.Ջրառատ, Պռոշյան փ., 1 նրբ., 8 տ.)
ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/10512/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Ակբա Բանկ>> բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Սանամ Մերուժանի Գեղամյանի, երրորդ անձինք՝ Արամայիս Արտավազդի Պալյան, Արտավազդ Արամայիսի Պալյան և Կատյա Արամայիսի Պալյան՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը համատեղ սեփականության մասնակիցների միջև բաշխելու պահանջի մասին:
Տեղեկացվում է, որ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի մայիսի 15-ին, ժամը 15:45-ին, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 5 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և պատշաճ լիազորագրով:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՎԱՐԴՈՒՀԻ ՇԱԽՄՈՒՐԱԴՅԱՆ
Հասցե` Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, Գր. Լուսավորիչ 15
Հեռ..` /0231/ 4-89-70
Էլ. փոստ`