Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ծանուցում Հայկ Ռուբենի Ալումյանին՝ ներկայանալու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ մասնակցելու ՎԻՎ արձանագրության կազմմանը

18.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29․1-ին հոդվածի 14-15-րդ մասեր

Հայկ Ռուբենի Ալումյանին
ՀՀ, ք․ Երևան, Արաբկիր, Գյուլակյան 14 Ա շենք, բն․ 52

Հարգելի՛ պարոն Ալումյան,

2024 թվականի մարտի 25-ին՝ ժամը 11:00-ին հրավիրում ենք Ձեզ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) (հասցե՝ ք․ Երևան, Կորյունի 15) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար:
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար հիմք են հանդիսանալու հետևյալ փաստերը․
 Ձեր կողմից որպես հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձի ընտանիքի անդամ, «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետում 2022 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագիրը Հանձնաժողով չներկայացնելը,
 «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հայտարարագիրը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո Հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա 30 օրվա ընթացքում չներկայացնելը:
Նշված օրը և ժամին կարող եք Հանձնաժողով ներկայանալ անձամբ (անձը հաստատող փաստաթղթով) կամ ներկայացուցչի ( ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթով, լիազորագրով) միջոցով:

Հասցե` ք․Երևան, Կորյունի 15

Հեռ..` 012777725

Վեբ կայք` cpcarmenia.am

Էլ. փոստ`