Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն թարգմանչական ծառայությունների ձեռքբերման վերաբերյալ

19.03.2024

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ
ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 20-ի N 1509-Ն և 2018թ. նոյեմբերի 22-ի N 1334-Ն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց որոշումներով նախատեսված դեպքերում Հայաստանի հանրապետության պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի կողմից մատուցվող ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի մասին
Հայտարարության սույն տեքստը և կից ներկայացված պահանջները հաստատված են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2024 թվականի մարտի 18-ի «Մրցույթ հայտարարելու և մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 09-Լ հրամանով ձևավորված մրցութային հանձնաժողովի կողմից` 2024 թվականի հունվարի 19-ին ընդունված թիվ 1 որոշմամբ։
Մրցույթ հայտարարած իրավասու մարմին՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որը գտնվում է Վ. Վաղարշյան 13ա հասցեում.
• Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր։
• Մրցույթին հայտ կարող են ներկայացնել ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Թարգմանչի որակավորման կարգը հաստատելու մասին» թիվ 1509-Ն որոշման պահանջները բավարարող ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ՝ մասնակից):
• Մրցույթին հայտ չի կարող ներկայացնել, իսկ ներկայացնելու դեպքում այն ենթակա չէ քննարկման և մերժվում է, եթե չի համապատասխանում ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը սահմանելու մասին» թիվ 1334-Ն որոշման 6.3-րդ կետով նշված պահանջներին:
• Մրցույթում հաղթող մասնակից է ճանաչվում ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը սահմանելու մասին» թիվ 1334-Ն որոշման և սույն հայտարարությանը կից ներկայացվող պահանջներին բավարարող մասնակիցը:
Հայտարարված մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով՝ ք. Երևան Վ. Վաղարշյան 13ա հասցեով և էլեկտրոնային ձևով` g.babayan@anticorruption.am էլեկտրոնային հասցեին:
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2024 թվականի ապրիլի 03-ը, ժամը 11:00-ն:
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել մրցութային հանձնաժողովին` նշված հեռախոսահամարներով։
Հեռախոս՝ 011-900-034, 011-900-014
Էլ. Փոստ՝ g.babayan@anticorruption.am
Պատվիրատու՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Հասցե` ք. Երևան Վ. Վաղարշյան 13ա

Հեռ..` 011-900-014 011-900-034

Վեբ կայք` anticorruption.am

Էլ. փոստ`