Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցող մասնակիցների ցուցակի և հարցազրույցի անցկացման օրվա, ժամի և վայրի վերաբերյալ

01.10.2014

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագիր

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործունեության և թեկնածուների ընտրության կարգի, ինչպես նաև Հանձնաժողովի 2014 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 2-Լ որոշմամբ հաստատված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի (այսուհետ՝ Կարգ) դրույթները, հայտարարում է, որ Հանձնաժողովի որոշմամբ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցը անց է կացվելու 2014 թվականի հոկտեմբերի 6-ից, ժամը 10.00-ից սկսած, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի շենքում՝ գրադարանի դահլիճում: Հանձնաժողովի կողմից հաստատված մրցույթի հարցազրույցի փուլ անցած անձանց ցուցակը ներկայացված է ստորև: Զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են մասնակցել մրցույթի հարցազրույցի փուլին, եթե մինչև 2014 թվականի հոկտեմբերի 3-ը, ժամը 18.00-ն հարցազրույցի փուլին մասնակցելու վերաբերյալ դիմում ներկայացնեն ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին /առձեռն՝ 0078, ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով կամ էլեկտրոնային փոստով՝ echrcandidate@moj.am/: Տեղեկացնում ենք նաև, որ Կարգի համաձայն՝ մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու նպատակով սահմանված կարգով դիմում ներկայացրած զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հարցազրույցի անցկացման դահլիճում հատկացվում է տարածք առանց տեսաձայնագրման և լուսանկարահանման սարքերի ներկա գտվելու համար, ինչպես նաև հարցազրույցի անցկացման դահլիճին կից գտնվող տարածք՝ ապահովված հարցազրույցին առցանց հետևելու և տեսաձայնագրում իրականցնելու տեխնիկական հնարավորություններով: Հայտնում ենք, որ Կարգի համաձայն մրցույթի հարցազրույցի բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքում զանգվածային լրատվության միջոցի կամ հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, հանձնաժողովի որոշմամբ, կարող է դուրս հրավիրվել հարցազրույցի անցկացման վայրից՝ զրկվելով դրա հետագա ընթացքին հետևելու հնարավորությունից:

 

Հասցե` Ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 10 380223

Վեբ կայք` www.moj.am

Էլ. փոստ`