Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/02-5242/14 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
27.12.2014
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող` Արման Հարությունյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/02-5242/14 կատարողական վարույթ՝ Նունե Ղուկասյանից հօգուտ Մարան Սահակյանի 15.100 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և տոկոսներ բռնագանձելու պահանջ` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ: