թիվ 08501647 կատարողական վարույթով պարտապան Հովիկ Ղուկասյանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումը փոփոխելու վերաբերյալ որոշում
04.08.2023
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 27.12.2021թ. տրված թիվ ԼԴ/3513/02/21 կատարողական թերթի համաձայն պետք է Հովիկ Ռուդիկի Ղուկասյանից, Ալիդա Իսկանդարի Մանթաշյանից, Հերմինե Ռուդիկի Ղուկասյանից, Ռուդիկ Արտուշի Ղուկասյանից և Արթուր Համլետի Դոխոլյանից համապարտության կարգով հօգուտ «Արեգակ» ՈւՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 1.123.969 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ:
Կատարողական գործողությունների ընթացքում հայտնաբերվել է պարտապան՝ Հովիկ Ղուկասյանին պատկանող, հետախուզման մեջ գտնվող GAZ 2707 մակնիշի, 36 PU 045 պետհամարանիշի, 2000թ. արտադրության ավտոմեքենան:
Հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Սամվել Դերձյանի կողմից 23.06.2023թ-ին կայացվել է «Արգելադրված գույքը հարկադիր Էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշում և հարկադիր էլեկտրոնային աճուրդի սկիզբ է նշանակվել «11» օգոստոս 2023թ., սակայն պարզեցի մասում չի նշվել թիվ ԼԴ/3513/02/21 քաղաքացիական գործով անցնող Ալիդա Իսկանդարի Մանթաշյանի, Հերմինե Ռուդիկի Ղուկասյանի, Ռուդիկ Արտուշի Ղուկասյանի և Արթուր Համլետի Դոխոլյանի անունները: