Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ թիվ ԵՇԴ/2811/02/16 քաղաքացիական գործով

19.01.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Գևորգ Խալաթյանին

(ՌԴ, ք. Խիմկի, Սխոդնյա մկր., Օվրաժնայա 24 շենք, կորպ 5, բն. 5)


ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.12.2021 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր Սուրեն Խալաթյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 24.09.2021 թվականի վճռի դեմ, թիվ ԵՇԴ/2811/02/16 քաղաքացիական գործով ըստ հայցի Սուրեն Խալաթյանի ընդդեմ Սոֆիա Մեյրոյանի, երրորդ անձինք ՀՀ կադաստրի կոմիտե և Գևորգ Խալաթյան՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերը լուծելու և լուծման հետևանք կիրառելու պահանջների մասին:
Երրորդ անձ Գևորգ Խալաթյանի վերջին հայտնի բնակության վայրը` ՌԴ, ք. Խիմկի, Սխոդնյա մկր., Օվրաժնայա 24 շենք, կորպ 5, բն. 5 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`