Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ թիվ ՍնԴ/0045/04/21 սնանկության գործով

02.02.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

«Էդգար և Արման» ՍՊԸ-ի տնօրեն
Արթուր Դավթյանին
(ՀՀ, Շիրակի մարզ, գ. Հառիճ, 10 փող., 26 տուն)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.01.202 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել «Էդգար և Արման» ՍՊԸ-ի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Սնանկության դատարանի՝ ««Էդգար և Արամ» ՍՊԸ-ին որպես ապահովված պարտատեր հանդիսանալու վերաբերյալ ներկայացված դիմումը քննության առնելու մասին» 04.11.2021 թվականի որոշման դեմ թիվ ՍնԴ/0045/04/21 սնանկության գործով ըստ դիմումի «Սեպտիմուս» ՍՊԸ-ի ընդդեմ «Հաբ-Գագ Շին» ՍՊԸ-ի` վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին:
«Էդգար և Արամ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Դավթյանի վերջին հայտնի բնակության վայրը` ՀՀ, Շիրակի մարզ, գ. Հառիճ, 10 փող., 26 տուն հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`